«Նուբարաշեն» հոգեբուժարանում հիվանդը հարձակվել և վնասել է բժշկին
Society«Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում հիվանդը հարձակվել է բժշկի վրա:
Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
«Հաղորդում է ստացվել, որ «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում զննության ժամանակ հիվանդը հարձակվել է բժշկի վրա և նրան պատճառել մարմնական վնասվածք»,-ասաց ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: