Արտուրո Վիդալ. Ցանկանում եմ, որ Լիոնել Մեսսին խաղա աշխարհի առաջնությունում
SportՉիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոստովանել է, որ ցանկանում է տեսնել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին 2018 թվականին կայանալիք աշխարհի առաջնությունում:
Որակավորման փուլի եզրափակիչ տուրից առաջ արգենտինացիները գնտվում են 6-րդ տեղում և կարող են բաց թողնել Ռուսաստանում կայանալիք ԱԱ-ն:
«Աշխարհի առաջնությունում պետք է խաղան լավագույնները, և ցանկանում եմ, որպեսզի Մեսսին այնտեղ լինի, քանի որ նա լավագույնն է աշխարհում:
Այսօր ամեն ինչ փոխվել է, բարդ իրավիճակ է բոլորի համար, այդ թվում՝ Արգենտինայի»,- Վիդալի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Վերջին տուրում Չիլին կմրցի Բրազիլիայի հետ, իսկ արգենտինացիները կհանդիպեն Էկվադորին: