«Բարսելոնան» կշարունակի ելույթները Իսպանիայի առաջնությունում
SportԿատալոնական «Բարսելոնան» կշարունակի ելույթներն Իսպանիայի առաջնությունում և Իսպանիայի Գավաթում, նույնիսկ եթե Կատալոնիան որոշի դուրս գալ Իսպանիայի կազմից,- տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:
«Բարսելոնան» համարվում է կատալոնական ֆուտբոլի ֆեդերացիայի անգամ, որը չի պատրաստվում առանձնանալ Թագավորական Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայից:
Իսպանական լիգան նույնպես չի դիտարկում առաջնությունից «Բարսելոնայի» հեռացման տարբերակը:
Նմանատիպ զարգացումները կբերեին Իսպանիայի առաջնության հեռուստատեսային իրավունքների եկամուտների նվազմանը 30-ից 40 %-ով: