ՊՍԺ-ն ցանկանում է Դի Մարիային ուղարկել Չինաստան
SportՊՍԺ-ն ցանկանում է Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել Դի Մարիային վաճառել չինական ակումբներից մեկին, հայտնում է Sport.es-ը:
Ֆրանսիական ակումբը ափսոսում է, որ ամռանը «Բարսելոնայի» հետ չկարողացավ համաձայնության գալ արգենտինացու տեղափոխության հարցում: ՊՍԺ-ն Դի Մարիայի գործակալներին թույլ է տվել բանակցել չինական ակումբների հետ, որպեսզի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառի նրան:
Ավելի վաղ նշվում էր, որ ֆրանսիական ակումբը ցանկանում է Դի Մարիային վաճառքել ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով: