Կայացել է ԱՊՀ երկրների իրավական օգնության մեխանիզմների կատարելագործման հարցերով առաջարկների մշակման աշխատանքային խմբի նիստը
SocietyԱնկախ պետությունների համագործակցության երկրների արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստին ընդառաջ hոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել 22.01.1993թ. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Մինսկի և 07.10.2002թ. «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիայի իրականացման մեխանիզմների կատարելագործման հարցերով առաջարկությունների մշակման աշխատանքային խմբի նիստը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ողջունել է մասնակից երկրների անդամներին՝ ներկայացնելով քննարկվելիք հարցերի օրակարգը և մաղթել արդյունավետ աշխատանքային քննարկումներ: Նիստի ընթացքում աշխատանքային խումբը քննարկումներ է ծավալել ոլորտը կարգավորող մի շարք միջազգային պայմանագրերի նախագծերի վերաբերյալ, որոշումներ է կայացրել ԱՊՀ միջազգային մի քանի պայմանագրերի նախագծերի լրամշակման վերաբերյալ և հաստատել է ԱՊՀ Արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նստաշրջանի օրակարգը: