Մեսսի. Խելահեղություն կլիներ աշխարհի առաջնությանը չմասնակցելը
SportԱրգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է ԱԱ-2018-ի ընտրական փուլում Էկվադորի նկատմամբ տոնած հաղթանակը (3:1):
Անձամբ «Բարսելոնայի» ֆուտբոլիստը վճռոշոր դեր է խաղացել արգենտինացիների հաջողության հարցում` դառնալով հեթ-տրիկի հեղինակ.
«Խելահեղություն կլիներ աշխարհի առաջնությանը չմասնակցելը: Եվ ոչ միայն ինձ, այլև` ամբողջ Արգենտինայի համար: Մենք արժանի էինք մունդիալ դուրս գալու հարցը նաև ավելի վաղ լուծելուն: Վտանգ կար, որ մենք չենք մասնակցի մրցաշարին, սակայն թիմը հասավ իր նպատակին. այն ավելի կզարգանա և այլ տեսք կունենա ԱԱ-ում:
Մենք արժանի չէինք այս իրավիճակին: Արդեն ինչքան ժամանակ է` կասկածի տակ է դրվում որոշ ֆուտբոլիստների` հավաքական հրավիրվելու փաստը,: Չնայած նրան, որ իրենք մասնակցել են երեք եզրափակիչների: Բայց, միևնույն է, նրանց հրավիրվելը դնում են կասկածի տակ: Մեզ համար սա կարևոր օր է»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում «Ole»-ն:
Հիշեցնենք` ԱԱ-2018-ի ընտրական փուլի արդյուննքերով արգենտինացիները վաստակել են 28 միավոր, զբաղեցրել են մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը և ԱԱ-2018-ի ուղեգիր են նվաճել: