Վիգեն Սարգսյանը հետեւողական է լինելու բանակում կրոնական խտրականությունը բացառելու հարցում
SocietyՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չի լսել որեւէ դեպքի մասին, երբ բանակում զինծառայողին պարտադրել են աղոթել։
Նա այս մասին ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-ին հրավիրված «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում՝ պատասխանելով իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դիտարկմանն այն մասին, որ բանակում գրանցվում են դեպքեր, երբ նրանց, ովքեր Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ չեն, ստիպում են աղոթել:
«Ես չգիտեմ որեւէ դեպք, որ բանակում հարկադրել են զինծառայողին աղոթել կամ մկրտվել։ Եթե ունեք նման դեպք, ես շատ հետեւողական կպատժեմ մարդկանց, ովքեր օրենք են խախտել», - ասաց Վիգեն Սարգսյանը: