Արտուրո Վիդալն ավարտեց կարիերան Չիլիի հավաքականում
Sport«Բավարիայի» և Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին:
Ֆուտբոլիստն այսպիսի որոշում է կայացրել այն բանից հետո, երբ իր հավաքականը դուրս չեկավ ԱԱ-2018:
Չիլիացիները որակավորման փուլն ավարտել են 6-րդ հորիզոնականով: 30-ամյա կիսապաշտպանը հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտնել է «Instagram»-ի իր էջում կատարած գրառման միջոցով.
«Շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար: Այս ամբողջ տարիների ընթացքում մենք ներդրել ենք մեր ողջ ուժերը յուրաքանչյուր խաղում: Հոգուս խորքում տխրում եմ, բայց, միևնույն ժամանակ, հպարտ եմ այս ֆուտբոլիստներով և մարզիչներով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Արտուրո Վիդալը 2007 թվականի փետվարից է հանդես գալիս Չիլիի հավաքականում: Նա հավաքականի կազմում 95 հանդիպման է մասնակցել և դարձել է 23 գոլի հեղինակ: