Yerevan, 19.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Տուն-ինտերնատի բնակիչներն այցելել են «Մեծամոր» և «Զվարթնոց» արգելոց- թանգարաններ

Society

Գերմանիայի Ժողովրդական բարձրագույն դպրոցների միության Հայաստանի մասնաճյուղի (Դի-Վի-Վի Ինթերնեյշնլ), Թանգարանային կրթության կենտրոնի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի` թանգարանային կրթական ծրագրերի դրամաշնորհի շրջանակներում` ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժինն իրականացրել է «Թանգարանային հիշողություներ» խորագրով կրթական ծրագիրը։

Այս մասին տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից՝ հավելելով․ «Մեծահասակների մշակութային կրթությունը թանգարաններում անցկացնելու նպատակով կազմակերպվել է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի բնակիչների այցելություն  «Մեծամոր» պատմահնագիտական և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց- թանգարաններ։  Տարեցների մեծ մասն առաջին անգամ է եղել այդ հուշարձանների տարածքներում։

«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում նրանք հնարավորություն են ունեցել ոչ միայն ծանոթանալու մշտական ցուցադրությանը, այլև իրենց ձեռքերում պահելու որոշ ցուցանմուշներ։ Արգելոց-թանգարանի վարիչ Արտավազդ Զաքյանը նրանց պատմել է Մեծամորի հնավայրի պեղումների մասին, ծանոթացրել հայ կին հնագետ, իր գործի նվիրյալ Էմմա Խանզադյանի կատարած հսկայածավալ աշխատանքին, նրա պեղումների արդյունքում գտնված առարկաներին։ Ա. Զաքյանն անդրադարձել է նաև  Մեծամորի, այսպես կոչված, աստղադիտարանին։ Նա պատմել է այդ տարածաշրջանում ապրած մարդկանց կենցաղի, սովորույթների, հավատալիքների մասին։  Տուն-ինտերնատի բնակիչներն անկեղծացել են, որ  տպավորված են հետաքրքիր էքսկուրսիայից։

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի միջոցառումների կազմակերպիչ  Իրինա Մարիտրոսյանիկարծիքով՝ նմանօրինակ նախաձեռնությունները նպաստում են տարեցների օրն ավելի հետաքրքիր ու բովանդակային դարձնելուն․ «Մեր տուն-ինտերնատի բնակիչները թանգարաններ գնալու հնարավորություն հաճախ չեն ունենում, վերջին անգամ մեկ տարի առաջ էր, երբ այցելություն էինք կազմակերպել Մատենադարան։ Նրանց մեծ մասն առաջին անգամ է «Մեծամոր»-ում։ Այստեղ են մեր այն բնակիչները, որոնք նախկին մանկավարժներ են, շինարարներ, երաժիշտներ, մարդիկ, որոնց համար թանգարան այցելությունը շատ հետաքրքիր է»։

Այցելությունն ավարտվել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, որտեղ մասնաճյուղի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը ծանոթացրել է 7-րդ դարի տաճարի կառուցման ու ավերման պատմությանը, անդրադարձել ճարտարապետական առանձնահատկություններին։ Տարեցները հնարավորություն են ունեցել ծանոթանալու նաև արգելոց-թանգարանի հավաքածուին՝ տաճարի ավերակների պեղումներից մինչև «Զվարթնոց»-ի վերակազմություն։ Տուն-ինտերնատի բնակիչները տաճարին վերաբերող տարբեր հարցեր են ուղղել Լարիսա Հարությունյանին, անգամ`ներկայացրել իրենց լսած ավանդազրույցները։

Տուն-ինտերնատի բնակիչ 76 -ամյա Ռազմիկ Աբրահամյանը ժամանակին դասավանդել է դպրոցում,  տարբեր բուհերում, սակայն ասում է, որ առաջին անգամ էր և՛ «Մեծամոր» պատմահնագիտական, և՛ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում․ «Շատ տպավորված եմ այս հետաքրքիր միջոցառումից, սա բացառիկ հնարավություն էր մեզ համար ոչ միայն առօրյան բովանդակային դարձնելու, այլև մեր մշակույթի մասին հետաքրքիր տեղեկություններով հարստանալու առումով»։ 

«Ես «Զարթնոց»-ում եղել եմ մեկ անգամ, շատ տարիներ առաջ, բայց այն ժամանակ էքսկուրսիա չկար։ Այս այցելությունը երբեք չեմ մոռանա, ոչ միայն այն պատճառով, որ մի քանի ժամվա ընթացքում ինչքան բան տեսա, այլև՝ շատ հետաքրքիր ներկայացնելու համար»,- տպավորությունները կիսել է 80-ամյա շինարար Վոլոդյա Մայիլյանը, ով հետո երկար խոսում էր Զվարթնոցի ճարտարապետության մասին։  Հայկական հուշարձաններին ծանոթանալու, դրանց վերաբերյալ հարուստ տեղեկություն ստանալու բացառիկ հնարավորությունը կարևորել է նաև 82- ամյա մանկավարժ Թամարա Կարապետյանը։

Տուն-ինտերնատի բնակիչներն իրենց տպավորությունների մասին խոսել են նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հետ։ Նրանք շնորհակալություն են հայտնել թանգարաններ այցելելու այդ հնարավորության համար և ցանկությունհայտնել լինելու նաև Տաթևի վանական համալիրում»։

The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row