Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել
EconomicsԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 11-ին ստորագրել է «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքները։
Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: