Խավիեր Մասկերանոն կավարտի միջազգային կարիերան ԱԱ-2018-ից հետո
SportԱրգենտինայի ազգային հավաքականի պաշտպան Խավիեր Մասկերանոն ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճելուց հետո հայտարարել է, որ մրցաշարն իր համար կլինի վերջինը միջազգային կարիերայում:
«Կարող էի ամեն ինչ ավարտել հենց այսօր, սակայն, բարեբախտաբար, ամեն ինչ լավ ընթացավ:
Հուսով եմ խաղալ Ռուսաստանում, սակայն այդ մրցաշարը հաստատ ինձ համար կլինի վերջինը միջազգային կարիերայում»,- Մասկերանոյի խոսքն է մեջբերում «L՛Equipe»-ը:
Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստն Արգենտինայի ընտրանու կազմում մասնակցել է 139 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: