Անդրես Ինյեստա. Մարզիչ կամ մարզական տնօրեն չեմ դառնա
SportՉեմ կարծում, որ կդառնամ մարզիչ կամ մարզական տնօրեն ֆուտբոլիստի կարիերաս ավարտելուց հետո, ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան, որը կատալոնական ակումբի հետ կնքել էր ցմահ պայմանագիր (միակողմանի խզելու իրավունքով):
«Խաղացողի կարիերաս ավարտելուց հետո կցանկանայի մնալ ֆուտբոլում, ցանկանալի է «Բարսելոնայում»: Բայց չեմ պատկերացնում ինձ մարզիչի կամ մարզական տնօրենի դերում:
Ինչ վերաբերում է մարզավիճակիս, ապա ինձ նախկինի նման լավ եմ զգում: Եթե 33 տարեկան եմ, դա դեռ չի նշանակում, որ չեմ կարող անցկացնել այնքան հանդիպում, ինչքան նախկինում»,- Ինյեստայի խոսքը մեջբերում է Marca-ն:
Պայմանագրի համաձայն՝ Ինյեստան կարող է «Բարսելոնայում» խաղալ այնքան, ինչքան ցանկանա, իսկ կարիերան ավարտելուց հետո աշխատանքի անցնել ակումբում: