Բուֆոնը կարող է դառնալ Իտալիայի սպորտի նախարար
SportԻտալացի գրող ու արվեստագետ Վիտորիո Սգարբին Թուրինի «Յուվենտուսի» 39-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնին խոստացել է դարձնել Իտալիայի սպորտի նախարար: Սգարբին իր խոստումը կկատարի այն դեպքում, եթե իր «Վերածնունդ» կուսակցությունը հաղթի ընտրություններում:
«Եթե մենք հաղթենք ընտրություններում, Բուֆոնը կլինի Իտալիայի նոր սպորտի նախարարը: Ջանլուիջին հավասարակշռված մարդու օրինակ է, որը հանդես է գալիս ազգային հավաքականում եւ շուտով կավարտի կարիերան: Նա հետաքրքրվում է արվեստով ու քաղաքականությամբ:
Բուֆոնը հետաքրքրված է այն առաջարկով, որը նրան արել է մեր կուսակցությունը: Նա այդ մասին գրել է ինձ»,- Վիտորիո Սգարբիի խոսքը մեջբերում է Vanity Fair-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բուֆոնը հայտարարել էր, որ Իտալիայի հավաքականի կազմում 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելուց հետո կավարտի կարիերան: