Օսկար. Չինաստանում ֆուտբոլիստներին այնպիսի առաջարկ են անում, որից չես կարող հրաժարվել
Sport«Շանհայ Տելեյսի» կիսապաշտպան Օսկարը պատմել է, թե ինչու է նախընտրել Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել հենց Չինաստան:
«Երբ ես բանակցություններ էի վարում «Շանհայի» հետ, զուգահեռ շփվում էի նաև եվրոպական բարձրակարգ ակումբների հետ:
Իմ ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր Մադրիդի «Աթլետիկոն»: Բանակցություններ էինք վարում հենց մադրիդյան ակումբի հետ: Կարելի է ասել` գրեթե «Աթլետիկոյում» էի: Բացի այդ, գործակալս կապ էր պաշտպանում «Յուվենտուսի», «Ինտերի» և «Միլանի» հետ:
Ընտրեցի «Շանհայը», սակայն հիմա էլ կարող եմ վերադառնալ Եվրոպա: Չինաստան տեղափոխվելու ժամանակ ավելի շատ մտածում էի ընտանիքիս, այլ ոչ թե կարիերայիս մասին:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստ կամ մարդ ցանկանում է որքան հնարավոր է շատ գումար աշխատել, որպեսզի կարողանա օգնել իր ընտանիքին: Մեծացել եմ աղքատ ընտանիքում, մենք ոչինչ չունեինք:
Չինաստանում այնպիսի առաջարկ են անում, որից չես կարող հրաժարվել: Հուսով եմ` 2-3 տարի անց կվերադառնամ Եվրոպա և հանդես կգամ բարձրակարգ ակումբում»,- Օսկարի խոսքն է մեջբերում «Copa90»-ը: