Yerevan, 28.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստան-ԱՄՆ համագործակցությունն ունի զարգացման ավելի մեծ ներուժ. ՀՀ-ն և ԱՄՆ ՄԶԳ-ն նշում են համագործակցության 25-ամյակը

Economics

Հայաստանն ու ԱՄՆ-ն նշում են երկկողմ հարաբերություններում կարեւոր դերակատարում ունեցող՝ ՀՀ-ի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջեւ համագործակցության 25-ամյակը: Միջոցառմանը ներկա էին քաղաքական, դիվանագիտական, հասարակական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով նույնպես ներկա էր 25-ամյակի արարողությանը, իր ելույթում նշեց, որ այս 25 տարիների ընթացքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը մեծ օգնություն է ցուցաբերել Հայաստանին՝ օգնելով շուկայական տնտեսության ժողովրդավարության կայացման համար:

«Դրանք նաեւ նախագծեր էին՝ ուղղված երկրաշարժի հետեւանքների վերացմանն ու մարդասիրական էին իրենց բնույթով։ 90-ակաների վերջին մենք զարկ տվեցինք համագործակցության նոր ձևաչափի։ Շեշտադրումները դրեցինք շուկայական տնտեսության, մասնավոր հատվածի ամրապնդման, մակրոտնտեսական բարեփոխումների վրա՝ խթանելով ներդրումային միջավայրը և հիմքեր դնելով կայուն զարգացման համար»,- ասաց վարչապետը։

Կարեն Կարապետյանը նշեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդիսանում է Հայաստանի կարեւոր գործընկերներից մեկը, եւ կա էլ ավելի մեծ ներուժ համագործակցությունը զարգացնելու համար:

«Այս պահին ամերիկացի գործընկերների հետ համատեղ աշխատանք է տարվում տնտեսական աճի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ինչպես նաեւ սոցիալական և կրթական ուղղվածություն ունեցող բազմաթիվ ծրագրերի ուղղությամբ:  Մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում՝ ապահովելու կայուն երկարաժամկետ աճ երկրի համար եւ Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար։ Մեզ անհրաժեշտ է արդյունաբերական կրկնակի բարձրացում բոլոր ոլորտներում, ինչպես նաեւ մտածելակերպի և գործելակերպի փոփոխություն», - եզրափակեց Կարեն Կարապետյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ նշեց, որ Հայաստանում գրանցված առաջընթացը տեղի ունեցավ, քանի որ ԱՄՆ ՄԶԳ-ն իր տրամադրած օժանդակությամբ աշխատեց բազմաթիվ հայաստանցի գործընկերների հետ կողք-կողքի:

«25 տարի առաջ Հայաստան ժամանեցին ԱՄՆ ՄԶԳ առաջին աշխատակիցները՝ Հայաստանի ժողովրդի հետ համագործակցության երկարաժամկետ նպատակով՝ ինքնիշխան և անկախ պետություն ստեղծելու նրա ճանապարհին: Որպես պետդեպարտամենտում Հայաստանի գործերով առաջին պատասխանատու, Վաշինգտոնում առաջին դիվանագետ, ով օրեցօր կենտրոնացած էր նորանկախ ՀՀ հարցերի շուրջ, ես կարող էի տեսնել, առնվազն հեռվից, թե որքան դժվարին էին այն մութ տարիները, երբ ժամանեցին ԱՄՆ ՄԶԳ առաջին աշխատակիցները։ Դա նաեւ նշանակում է, որ ես կարող եմ տեսնել Հայաստանն այնպես, ինչպես միայն քաջատեղյակ օտարերկրացին կարող է՝ տեսնելով Հայաստանի առաջընթացը տնտեսության, ժողովրդավարության, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ», - ընդգծեց ԱՄՆ դեսպանը:

 Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ով շնորհակալություն հայտնեց գործակալության նախկին եւ այժմյան գործընկերներին արդյունավետ աշխատանքի համար։

«Հայաստանի պետական եւ մասնավոր հաստատությունների զարգացմանը զուգահեռ զարգացել է նաեւ ԱՄՆ ՄԶԳ-Հայաստան գործընկերությունը։ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերն այժմ լայնորեն իրականացվում են տեղական կազմակերպությունների միջոցով եւ սատարում են հայկական կողմի նախաձեռնությունները», - ասաց նա։

1992 թվականին Երեւանում գրասենյակի բացումից հետո ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանի ժողովրդին տրամադրել է 1 մլրդ դոլարի օժանդակություն՝ Հայաստանի տնտեսության եւ հասարակության գրեթե բոլոր ոլորտնեևւն առնչվող ծրագրերի միջոցով:

 

Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation