Ինյեստան ԱԱ-2018-ից հետո կարող է հեռանալ Իսպանիայի հավաքականից
SportԱշխարհի 2018 թվականի առաջնությունը կարող է վերջինը դառնալ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի համար:
Մունդիալից հետո «Բարսելոնայի» 33-ամյա կիսապաշտպանը կարող է ավարտել միջազգային կարիերան: Այս մասին ֆուտբոլիստը հայտնել է «L՛Equipe»-ին տված հարցազրույցում:
«Հավանականություն կա, որ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը վերջինը կդառնա ինձ համար Իսպանիայի հավաքականում:
Տեսնենք` ամեն ինչ ինչպես կզարգանա: Մինչև աշխարհի առաջնությունը դեռ բավականին ժամանակ կա, և ես հույս ունեմ, որ իմ խաղն ինձ թույլ կտա ուղևորվել Ռուսաստան: Այդ պահից սկսած էլ ամեն ինչը կգնահատենք»,- ասել է Ինյեստան:
Հիշեցնենք` Անդրես Ինյեստան 2006 թվականից է հանդես գալիս Իսպանիայի հավաքականի կազմում: Ինիեստան իսպանացիների հետ դարձել է աշխարհի 2010 թվականի չեմպիոն, երկու անգամ էլ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը` 2008 և 2012 թվականներին: