Yerevan, 08.October.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Աստղագուշակ 2017 թվականի հոկտեմբերի 14-ի համար

TV
Խոյ: Օրը բարեհաջող է հատկապես այն Խոյերի համար, ովքեր կնվիրվեն աշխատանքին: Կարելի է մեծ հաջողությունների հասնել և ջանքերի դիմաց արժանվույնս վարձատրվել: Ուղևորությունները լավ կդասավորվեն, թեև նախատեսվածից ավելի շատ ժամանակ կխլեն: Հնարավոր են ընտանեկան վեճեր: Մտերիմները կքննադատեն ձեր եսասիրությունն ու կմեղադրեն միայն սեփական շահերի համար մտահոգվելու մեջ:
 
Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Երբեմն գերագնահատում եք ձեր ուժերը՝ մոռանալով հնարավոր ծանր հետևանքների մասին: Սպորտով զբաղվելիս, կամ ֆիզիկական աշխատանք կատարելիս՝ մի մոռացեք չափի զգացումի մասին: Այսօր օրգանիզմը ծանրաբեռնելը խիստ վտանգավոր է:
 
Ցուլ: Անհանգստանալու կարիք ամենևին էլ չկա: Անգամ, եթե ինչ-որ բան այնպես չէ, միևնույն է, ընդհանուր առմամբ, օրը լավ կդասավորվի: Աշխատանքում լճացած վիճակը կարող է հունից հանել նշանի ամենեռանդուն ներկայացուցիչներին, իսկ որոշ Ցուլեր էլ ուրախ կլինեն այդ առթիվ, հնարավորություն կունենան փոքր-ինչ շունչ քաշել, հանգստանալ, լավ ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի անդամների հետ:
 
Ինքնազգացողության հետ խնդիրներ չեն լինի: Լավ գիտեք, թե ինչն է օգտակար ձեր օրգանիզմին, իսկ ինչը՝ հակացուցված: Երբ խոսքը գնում է վնասակար հաճույքների մասին, չափի զգացումը չեք կորցնում: Փորձեք լիցքաթափվել և վերականգնել հոգեկան հավասարակշռությունը:
 
Երկվորյակ: Օրը կարող եք նվիրել կարևոր հարցերի լուծմանը: Փորձեք ավարտին հասցնել սկսած գործերը: Այսօր հստակ պատկերացնում եք ձեր ծրագրերի հեռանկարները, անգամ կարող եք կանխատեսել իրադարձությունների հետագա զարգացումը: Շատ Երկվորյակներ իրենց առջև նոր նպատակներ կդնեն, որոնց հասնելու համար, կօգտագործեն առաջիկա երկու, երեք ամիսները:
 
Հնարավոր են նոր ծանոթություններ, հետաքրքիր հանդիպումներ: Այսօր առավել զգույշ ու շրջահայաց եք: Հեշտությամբ չեք վստահում մարդկանց, նրանց հետ շփումներում ճիշտ եք կողմնորոշվում և պատրանքների գիրկը չեք ընկնում: Չնախատեսված գնումներ կատարեք միայն օրվա երկրորդ կեսին:
 
Խեցգետին: Գործնական տեսանկյունից, օրը բարեհաջող է: կարող եք ինքնուրույն աշխատել, նաև կոմերցիոն գործունեություն ծավալել: Փորձեք նոր հետաքրքրություններ գտնել , նոր ուսումնասիրություններ կատարել:
 
Մտերիմների հետ լեզու գտնել չի ստացվի: Հնարավոր են վեճեր ամենասիրելի մարդկանց հետ: Երբեմն տարաձայնությունները ծագում են մանրուքների շուրջ, սկայն, հիմանակնում, դրանց բուն պատճառը ֆինանսական դժվարություններն են: Հնարավոր է ինքնազգացողության վատացում, առավել խոցելի են հոդերի քրոնիկ հիվանդութամբ տառապող Խեցգետինները: Այսօր ծանրաբեռնավածությունը ցանկալի չէ:
 
Առյուծ: Օրվա առաջին կեսին , նշանի ամենախաղաղասեր ներկայացուցիչներն անգամ, ստիպված կլինեն անհավասար պայքարի մեջ մտնել: Բախումը ցավոտ կլինի: Ու թեև հաղթանակը հեշտ չի տրվում, մի՛ շտապք զենքերը վայր դնել: Կարող եք խորամանկությամբ մոլորեցնել մրցակցին, օգտագործել վերջինիս թուլությունները:
 
Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի: Ճիշտ է , ընթացքում հնարավոր են փոքր անհաջողություններ, սկայն դրանց պատճառով առանձնապես չեք անհանգստանա: Հրաշալի գիտակցում եք այն, որ շատ շուտով կկարողանաք շտկել բոլոր բացթողումները: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի:
 
Կույս: Առավել զգուշավոր եղեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Այսօր նրանք կարող են հեշտությամբ մոլորեցնել ձեզ, կեղծ ինֆորմացիա տրամադրել, ստիպել անել այն, ինչը ձեզ բոլորովին էլ պետք չէ: Անգամ ամենավստահելի մարդիկ, այսօր կարող են շահագործել ձեզ:
Ֆինանսական տեսանկյունից, օրը առավել բարեհաջող է: Կարող եք խոշոր գնումներ կատարել: Հնարավոր են նոր մտահաղացումներ, որոնք մոտ ապագայում արդյունավետ կիրագործեք:Կենսական ներուժը բարձր է: Առողջության համար անհանգստանալու ոչ մի պատճառ չկա:
 
Կշեռք: Ֆինասական տեսակյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Կարևոր հարցեր չարժե քննարկել, քանզի այդ քննարկումները կարող են վերաճել լուրջ կոնֆլիկտների: Օրվա ընթացքում կշփվեք հաճելի մարդկանց հետ և նրանց ընկերակցությամբ լավ ժամանակ կանցկացնեք:
 
Հրաշալի օր է գնումներ կատարելու համար: Ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի, ընտրության հարցում չեք սխալվի, ձեռք կբերեք օրիգինալ, գեղեցիկ իրեր: Ստեղծագործական ներուժը բարձր է, կարող եք հետաքրքիր ձեռքի աշխատանքներ անել: Ուղևորություններ ծրագրեք օրվա երկրորդ կեսին:
 
Կարիճ: Օրվա առաջին կեսը հրաշալի կդասավորվի: Այս ընթացքում կարող եք հանդիպումներ ծրագրել, շփվել մարդկանց հետ, ում վրա ցանկանում եք լավ տպավորություն թողնել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր հրաշալի տեսք ունեն, լավատեսորեն են տրամադրված, ինչպես նաև հմտորեն օգտվում են իրենց բնատուր հմայքից:
 
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, դժվարություններ, նաև հիասթափություններ: Ամեն դեպքում, հոգեկան հավասարակշռությունը չեք կորցնի, լուն ուղտ չեք սարքի, կանեք հնարավոր և անհնար ամեն բան իրավիճակը հարթելու համար:
 
Աղեղնավոր: Օրվա առջին կեսը բարեհաջող է: Հնարավոր է հանդիպեք նրանց, ում վերջերս շատ եք կարոտել: Ձեզ համար թանկ մարդուց լուրեր ստանալու հավանականությունը մեծ է: Շատ Աղեղնավորներ նոր մտահաղացումներ կունենան և կկարողանան, մոտ ապագայում, կյանքի կոչել դրանք՝ ընկերների և հարազատների օգնությամբ: Կենսական ներուժը բարձր է:
 
Օրվա երկրորդ կեսին բացասական միտումների ազդեցությունը զգալի կլինի: Ծագած խնդիրների պատճառով՝ կհետաձգեք բոլոր ծրագրերը: Ստիպված կլինեք զբաղվել այնպիսի գործերով, որոնք ձեզ առանձնապես չեն ոգեշնչում: Ֆինանսական կորուստների վտանգը մեծ է:
 
Այծեղջյուր: Օրվա առաջին կեսը լի է հաճելի պահերով: Այս ժամանակահատվածը նպատակահարմար է հին ծրագրերն իրակաացնելու, նաև նոր նախագծեր քննարկելու համար: Այսօր ձեզ մոտ ամեն ինչ հրաշալի կստացվի: Անձնական հարաբերություններում հնարավոր են դրական փոփոխություններ: Ովքեր գժտված են սիրելի մարդկանց հետ, անպայման կհաշտվեն, ձեռք կբերեն փոխըմբռնում:
 
Օրվա երկրորդ կեսին բացասական միտումների ազդեցությունը գլուխ կբարձրացնի: Կդժվարանաք կենտրոնանալ և լուրջ որոշումներ կայացնել: Խուսափեք խոշոր գնումներից, զվարճանքների վրա մեծ գումարներ վատնելուց:
 
Ջրհոս: Կստանաք լուրեր, որոնք ձեզ կստիպեն լրջորեն անհանգստանալ ու մտահոգվել: Հնարավոր են որոշ տհաճ միջադեպեր: Այսօր նշանի շատ ներկայացուցիչներ վրիպումներ թույլ կտան: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կմեծանա, գործերում հաջողություններ կունենաք: Ընտանիքում հարաբերությունները ջերմ են: Մտերիմների հետ հեշտությամբ լեզու կգտնեք:
 
Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր անախորժություններ, սակայն դրանք ձեզ չեն անհանգստացնի: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ: Ընկերների շրջանակը ընդլայնելու, որևէ նոր բան սովորելու հնարավորությունները ձեռքից բաց չեք թողնի:
 
Ձկներ: Զգացմունքային դաշտն անկայուն է: Ձկների փոփոխական տրամադրությունը հաճախ վատ է անդրադառնում սեփական ինքնազգացողության վրա: Հնարավոր են որոշ անախորժություններ, մտերիմների հետ տարաձայնություններ: Շփումներում ծագած խնդիրները ձեզ անտարբեր չեն թողնի:
 
Հնարավորինս խուսափեք Ֆինանսական հարցերում որոշումներ կայացնելուց, նաև գնումներ կատարելուց: Ընտրության հարցում սխալվելու հավանականությունը մեծ է: Օրվա երկրորդ կեսին կարող եք ուղևորություններ ծրագրել, դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, նաև թույլ կտան նոր ծանոթություններ հաստատաել:
 
 
 
General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionExperience comfortable traveling with IDBank premium cardsUcom has published the 2023 financial audit report UBPay has joined IAMTN Payments NetworkThe Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Old Yerevan: IDBank’s New Branch in an Exclusive FormatAraratBank and SIA: Ongoing Partnership for Social EntrepreneurshipUcom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlementUcom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation ProgramArmenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia The Power of One Dram to "Moonk" technoschool Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions Incredibly long: Rocket Line 0% now for 12 months Junius: A Financial Literacy Game in the Idram Junior App Around 100,000 households are making use of Team's Internet; 2nd quarter indicators New IDBank Branch in the City of HrazdanUcom Successfully Concludes uGeneration Summer Internship Program IDBank and Idram at the "Horizon" Camp: The Power of One Dram Converse Bank has joined the UN Global Compact Initiative Ucom Launches Special Promotion for Students Ahead of Academic Year IDBank, Idram and Impact Hub Launch the SIA Armenia Incubation Program Ucom General Director Ralph Yirikian Becomes First Guest Speaker at "Skills Lab" AMD 4 165 643 to SIA Armenia program: Aren Mehrabyan Foundation is the august beneficiary of The Power of One Dram Ucom, in Cooperation with SunChild NGO, Installs Solar Panels in Tsaghkavan AraratBank once again completes the bond placement ahead of schedule EIB Global signs first direct loan agreement with an Armenian commercial bank Ucom Launches New Phase of Network Modernization in Armenia’s Regions Free statements and references from IDBankUcom and Sunchild Launch New Phase of Joint Environmental Project Ameriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024Unibank and Visa are gifting a trip to Tunisia for twoHow to cut costs? 5 tips from IDBank and IdramThe Renovated Ucom Sales and Service Center Opened at Komitas 60 Choosing the seats: new feature in Idram&IDBank app"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two days Ucom and Impact Hub Yerevan jointly announces the launch of the Ucom Fellowship Incubation Program EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance fundingIDBank continues the "By Your Side" Program Unibank placed bonds ahead of schedule Ucom’s fixed network has reached Byureghavan How is the largest solar power plant in Armenia built? AMD 4․046․161 to the Strong Mind NGO. July's beneficiary is the SIA Armenia programUcom is the main sponsor of the Armenian team at the Summer Olympic Games