Yerevan, 20.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Մարտի մեկից հետո ստորագրեցիք Սերժին ծառայելու արյունոտ պակտը». Վարուժան Բաբաջանյան

Analysis

Խաչատուր Սուքիասյանը նախքան 2007-ին ձևավորվող շարժումը հասարակության լայն խավերի համար օլիգարխի բացասական կերպար էր: Գալով հրապարակ՝ նա ՛՛մաքրվեց՛՛ իրեն վերագրվող իրական և անիրական մեղքերից և լեգիտիմացրեց օլիգարխի իր կոչումը...

Գառնիկ Իսագուլյանի գործունեությունը իր՝ իշխանության մեջ լինելու տարիներին, այդ ժամանակաշրջանում հարթակում գտնվող ընդդիմադիրների կողմից պիտակավորվում էր ամենասուր, հաճախ սադրիչ բնույթի արտահայտություններով: Մինչև բոլորովին վերջերս Իսագուլյանը իշխանությունների պաշտպանն էր, իմա՝ ընդդիմության աչքի փուշը: Հիմա նա ընդդիմադիր ելույթներ է ունենում և կանգնած է սրբագործվելու ճանապարհին...

ՀԱԿ-ի իմ սիրելի ընկերները ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ-ՀՅԴ քառյակի գործունեությունը համարում էին չարիք մեր պետականության համար, Օպերայի հարթակից ներկայացնում էին այդ ուժերի կողմից բաժանվող ընտրակաշառքների՝ ընդ որում առնվազն առաջին երեքի մասով, ծեծ ու ջարդի, սափրագլուխների կամայականությունների, հայտնի անձանց թիկնապահների կողմից կիրառվող բռնությունների խայտառակ փաստեր, ընդ որում այդ ուժերի դեմ վանկարկվող լոզունգներում նրանք ներկայացվում էին ազգի դավաճաններ: Նույն ընդդիմության գործուն մասնակցությամբ ստեղծված Մարտի 1-ի փաստահավաք խումբը աղաղակող փաստեր հրապարակեց հայտնի ուժերի՝ Մարտի 1-ի ոճրագործության արյունոտ սպանդին մասնակցելու վերաբերյալ: Այսօր նրանց մի մասը հարթակում են և ոճրագործությունից ՛՛տուժողների՛՛ թեթև ձեռքով սրբագործվում են: Ի դեպ, ՀՅԴ-ն ևս այդ սրբագործման ճանապարհին էր, սակայն գործընկերների հետ տարաձայնություններից հետո կրկին հայտնվեց ՛՛դավաճանների՛՛ շարասյան մեջ...

Վարդան Օսկանյանի անունը հանրահավաքների ժամանակ որպես Մարտի 1-ի ոճիրի փաստաբան այնպիսի զզվանքով էին արտասանում, որ ցուցարարները ժամերով ՛՛ամոթ՛՛ էին վանկարկում: Այսօր լզողված կիսահակաիշխանական ելույթներից հետո Օսկանյանը, նույն ՛՛տուժողների՛՛ թեթև ձեռքով, սրբի լուսապսակ է հագել...

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ում անունը, որպես ապօրինությունների շղթայի կնքահոր, չէր իջնում այդ ժամանակվա ընդդիմադիր մամուլի էջերից, բարձրանալով հարթակ՝ սրբագործվեց...

Այս շղթան կարելի է անվերջ շարունակել...

Ինչ է ստացվում՝ կարելի է ամեն չարիք բերել հասարակության գլխին, ծեծել, թալանել, կաշառել, սպանել, ապա մի պայծառ օր ՛՛ազգի փրկիչ՛՛ դեմքով կանգնել այլընտրանքային հարթակում և սու՞րբ դառնալ...

Հիմա, հարգելի ընկերներ, կարելի՞ է կլոուններ, շիզոֆրենիկներ, կեղծ ընդդիմադիրներ ասել այն մարդկանց հասցեին, ովքեր չեն վստահում ընդամենը մեկ-երկու տարում պղծի պիտակից սրբի լուսապսակ հագած գործիչներով լցված հարթակին: Ժողովրդին հարստահարել, թալանել, սպանել, կրակել նրանց վրա, պատեհ-անպատեհ կոալիցիաներ կազմել, կատարյալ ձախողվել ՀՀԿ-ական խուտայի հետ միասին, այնուհետև ՛՛Ժողովրդի հետ, ժողովրդի համար՛՛ տափակաբանությունով սրբագործվել, տարբեր քարոզչական հնարքներով ժողովրդի հիշողությունից ջնջել իրենց բոլոր չարագործությունները, և մի հատ էլ հոխորտալ, պիտակավորել, վիրավորել մարդկանց, ովքեր այսքանից հետո համարձակություն են ունենում չմիանալ սրբերի այս համաստեղությանը... Մի քիչ չափից ավել չե՞ք մտել սրբի դերի մեջ, պարոնայք...

Ի սեր Աստծո, իշխանափոխություն արեք, հարթակում ճնշող մեծամասնությունը իշխանության որևէ ներկայացուցչից պակաս անորակ չէ, սակայն երկու ձեռքով կողմ եմ, դուք արեք իշխանափոխություն, բայց արհեստականորեն ձեր դեմ պայքարի ճակատ մի բացեք:

Ինձ մոտ տպավորություն է, որ հենց դուք եք արհեստականորեն բանավեճ հրահրում ձեզ չվստահող ընդդիմադիրների հետ, որպեսզի պաթետիկ, կեղծ, ՛՛ազգափրկիչ՛՛ կրքոտ հռետորաբանությունը մաքսիմում սպառեք այդ հատվածում: Ես առ այժմ լսում եմ բացառապես այն մասին, թե ինչ վատն են ձեզ չմիացողները: Լավ, թող վատն էլ մնան, ինչու եք ամեն օր շոուներ սարքում: Ով մեզ հետ չի, մեր դեմ է կարգախոսը վաղուց սպառել է թե իրեն, թե դրանով ապրող գործիչներին: Մարդիկ գրեթե բոլորը միաձայն ասում են՝ դուք ձեր գործը արեք, մեզնից ի՞նչ եք ուզում: Է՜, արեք...

Ժամանակին երբ այդ մարդիկ պայքարում էին Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ՝ դուք նրա վարչախմբի կազմում էիք: Մի քիչ մտածեք՝ նորօրյա հռետորաբանությամբ ձեզ ծաղրածուի վիճակում չե՞ք դնում...

Սթափվեք ու հիշեք, որ ոչ բոլորի հիշողությունն է կարճ և մի քանի անփորձ ջահելի միջոցով ձեզ չվստահողների վրա մուննաթ մի եկեք: Մարտի մեկից հետո ստորագրեցիք Սերժին ծառայելու արյունոտ պակտը և այդ դաժան վիճակում չնպաստեցիք իշխանափոխությանը, որի համար ռեալ և առայժմ Հայաստանի համար ամենաբարենպաստ իրավիճակն էր ստեղծվել, հետևաբար այս համեմատաբար ՛՛կոմֆորտ՛՛ իրավիճակում ոչինչ բացառել հնարավոր չէ:

Մեկ էլ օրերս հաղորդումներից մեկում մի հիանալի անձնավորություն, ով օրգազմիկ կրքով ԲՀԿ-ին շատ քիչ ժամանակ առաջ մեղադրում էր աշխարհի բոլոր մեղքերի մեջ, նույն կրքով այնպես էր պաշտպանում ու գովերգում, որ խղճահարություն զգացի այդ մարդու նկատմամբ...

Իրոք, մի քիչ գոնե զուսպ եղեք՝ թե քննադատելիս, թե գովելիս...

Առջևում դեռ երկար ու ձիգ տարիներ կան...

Վարուժան Բաբաջանյան

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia