Ժողովրդական արվեստի, ազգային խոհանոցի, տարազի, ավանդական խաղերի ցուցահանդես՝ Էրեբունի փողոցում
Society«Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրի շրջանակում Էրեբունի փողոցը, ավանդույթի համաձայն,
վերածվել է մեծ բացօթյա ցուցահանդեսի: Այստեղ շուրջ 100 տաղավարներում ներկայացվել են ժողովրդական
արվեստը, ազգային տարազի ու խոհանոցի ամենահետաքրքիր ավանդույթները, կազմակերպվել են բազմատեսակ
ավանդական խաղեր, հնչել է տոնական երաժշտություն:
Միջոցառումը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն մայրաքաղաքի բնակիչների, այլև զբոսաշրջիկների
շրջանում, որոնք բարձր տրամադրությամբ շրջել են Էրեբունի փողոցով, համտեսել տեղական արտադրության
սննդամթերք, ծանոթացել հայկական ավանդույթներին և դարձել դրանցից շատերի անմիջական մասնակիցը: