Մայրաքաղաքի 2799-ամյակին նվիրված միջոցառումներն Էրեբունի փողոցում շարունակվել են նաև երեկոյան: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից բեմահարթակում «Արևային Երևան» խորագրով համերգային ծրագրի ընթացքում տարբեր սերունդներ ներկայացնող հայտնի ե
SocietyՔաղաքապետ Տարոն Մարգարյանը, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու հոկտեմբերի 11-ի որոշումը,
մայրաքաղաքի 2799-րդ տարեդարձի առթիվ հանդիսավոր պայմաններում, Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է
շնորհել կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արտավազդ Փելեշյանին, Հայաստանի Հանրային
հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին, բանաստեղծ,
հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանին և ՎիվաՍել–ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին:
Շնորհավորելով Երևանի նորահռչակ պատվավոր քաղաքացիներին և նրանց հանձնելով հավաստագրերը` քաղաքապետ
Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել տարբեր բնագավառներում նրանց ներդրած նշանակալի ավանդի ու
ակնառու վաստակի համար՝ նկատելով, որ սա ըստ էության յուրովի գնահատական է Հայաստանի Հանրապետության,
նաև համայն հայության մայրաքաղաք Երևանի պատիվը միշտ բարձր պահելու նրանցից յուրաքանչյուրի ներդրած
ջանքերի և նվիրվածության համար:
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Երևանի պատվավոր քաղաքացի Նարա Շլեպչյանն էլ իր հերթին բոլորի անունից
շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար՝ վստահեցնելով, որ այսուհետ ևս շարունակելու են նույն ոգով և
նվիրվածությամբ աշխատել ու արարել հանուն Երևանի: