Ուրախ երիտասարդական դիսկոտեկ՝ Ազատության հրապարակում
Society«Էրեբունի-Երևան 2799» ծրագրով նախատեսված միջոցառումները շարունակվել են մինչև ուշ երեկո: Ազատության
հրապարակը վերածվել էր բացօթյա մեծ պարահրապարակի, որտեղ կազմակերպվել է երիտասարդական դիսկոտեկ:
Բեմահարթակից Dj Դեյլը պարային և ուրախ երաժշտություն է ապահովել բոլոր ներկաների համար: Հատկանշական է,
որ երիտասարդների հետ կողք-կողքի պարել և ուրախ ժամանց են անցկացրել նաև բազմաթիվ մեծահասակներ, ովքեր
խոստովանել են, որ սա մեկ երեկոյով երիտասարդանալու և առօրյա հոգսերը մոռանալու հրաշալի առիթ էր: