«Մանչեսթեր Սիթին» 123 տարվա վաղեմության ռեկորդ է գերազանցել
Sport«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 8-րդ տուրում 7:2 հաշվով ջախջախել էր «Սթոք Սիթիին»:
Այդպիսով, քաղաքաբնակները Անգլիայի առաջնության այս մրցաշրջանում 8 խաղից հետո գոլերի քանակը հասցրեցրին 29-ի, ինչը 123 տարվա ընթացքում լավագույն ցուցանիշն է անգլիական ակումբների շրջանում:
Միայն «Էվերթոնին» է հաջողվել ավելի բարձր ցուցանիշ գրանցել՝ 1894/1895 մրցաշրջանում: Այդ ժամանակ «Էվերթոնը» 8 խաղում 30 գոլ էր խփել:
Բացի այդ, մանկունյանցիները ակումբի ռեկորդը կրկնեցին՝ ԱՊԼ-ի մեկ խաղում 7 գոլ խփելով: Մինչ այդ՝ 2013/14 մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» տանը 7:0 հաշվով հաղթել էր «Նորվիչին»: