«Ժողովուրդ». Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը։ Քննարկման թեման եղել է ոչ իշխանական եռյակի հանրահավաքային պայքարը՝ մասնավորապես ԲՀԿ-ի նպատակը եւ փողոց դուրս գալու պատճառները։ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքը ցանկանում է՝ Ազգային ժողովը ցրվի եւ արտահերթ ընտրություններ նշանակվեն։ Ինչին Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ մոտ ապագայում նման հեռանկարն անհնար է, եւ այդ տարբերակը կարող է իրագործվել 2015թ. հունիսից ոչ շուտ։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր տեղեկությունը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում