«Մանչեսթեր Յունայթեդն» ուղևորվել է Լիսաբոն
SportՉեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի A խմբի 3-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի պորտուգալական «Բենֆիկային»:
Անգլիական ակումբի ֆուտբոլիստները և մարզչական շտաբն ուղևորվել են Լիսաբոն,- տեղեկացնում է «կարմիր սատանաների» պաշտոնական կայքը:
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները վաղը` հոկտեմբերի 17-ին կմարզվեն «Էստադիո դա Լուժում», որից հետո թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կմասնակցի նախախաղային մամուլի ասուլիսի:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: