«Հրապարակ». Որոշել են բողոքի ակցիաներ կազմակերպել ԵՏՄ-ին անդամակցության դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ երեւանյան սրճարաններից մեկում հավաքվել են Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությանը դեմ մի շարք քաղաքական գործիչներ, որոնք որոշել են բողոքի ակցիաներ կազմակերպել՝ նոյեմբերի 17-ին ԱԺ-ում ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության պայմանագրի վավերացումը թույլ չտալու նպատակով։
Հավաքի մասնակիցները ձեւավորել են նախաձեռնող խումբ՝ միջոցառումները համակարգելու համար։ Մեր տեղեկություններով՝ խմբում ներգրավվել են ԱԺ պատգամավորներ, հասարակական, քաղաքական գործիչներ, քաղաքացիական ակտիվիստներ։ Առաջիկայում նախաձեռնող խումբն ուղերձով կդիմի ՀՀ քաղաքացիներին եւ առանձին հայտարարությամբ՝ ԱԺ պատգամավորներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում