Սամբոյի աշխարհի առաջնությունում հայ պատանիներն ութ մեդալ են նվաճել
SportՍերբիայի Նովի-Սադ քաղաքում ավարտվել է անցկացվող սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունը, ուր հայ սամբիստները կրկին գեղեցիկ ելույթներ ունեացան՝ նվաճելով ութ մեդալ. չորս բրոնզե, երեք արծաթե և մեկ ոսկե: Այս մասին տեղեկացրին Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:
Ստորև ներկայացնում ենք մեր մրցանակակիրներին.
Պատանիներ
Արմեն Նիկողոսյան-56 կգ-արծաթ
Բորիս Շատվերյան-75 կգ-արծաթ
Նարեկ Համբարձումյան-87 կգ-բրոնզ
Երիտասարդներ
Ֆելիքս Դանիելյան-48կգ-բրոնզ
Արթուր Մանուկյանը-52 կգ
Վահագն Չալյանը-82կգ-բրոնզ
Գրիգոր Սահակյան-90 կգ-ոսկի
Աղջիկներ
Աննա Մկրտչյան-+80 կգ-արծաթ
Մեծահասակների աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ից 13-ը Սոչի քաղաքում: