Աղբյուր. Մոուրինյուն աշխատավարձի նշանակալի բարձրացում է պահանջում
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատրաստ է քննարկել նոր պայմանագրի պայմանները մանկունիացիների հետ:
Պորտուգալացի մասնագետը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը, եթե իր աշխատավարձը նկատելիորեն բարձրանա. այն այժմ կազմում է տարեկան 15 մլն ֆունտ, գրում են բրիտանական լրատվամիջոցները:
Մոուրինյուն ցանկանում է, որ իր նոր պայմանագիրն արտացոլի այն հաջողություններն ու աճը, որին ինքը կարողացել է հասնել անգլիական ակումբի հետ:
Հիշեցնենք` այս պահին «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում` չպարտվելով ոչ մի խաղում: