Հայաստանում հոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կբարձրանա
SocietyՀայաստանի տարածքում hոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-ի գիշերը կնվազի 1-2 աստիճանով, իսկ հոկտեմբերի 18-ի ցերեկը, ինչպես նաև 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հոկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա 5 օրերին մայրաքաղաքում ցերեկը ջերմաստիճանը կլինի 19-21 աստիճանի սահմաններում: