Կատալոնիայի անկախանալու դեպքում «Բարսելոնան» կարող է սնանկանալ
SportԻսպանիայից Կատալոնիայի անկախացումը կարող է հսկայական վնաս հասցնել «Բարսելոնային»: Այդ մասին հայտնել է կատալոնական ակումբի ղեկավարության անդամներից մեկը Մադրիդի «Աթլետիկոյի» հետ հանդիպման ժամանակ,- տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:
«Կապտանռնագույնները» կարող են սնանկանալ անկախացումից երեք ամիս անց: Ֆուտբոլիստները կկարողանան ակումբից հեռանալ անվճար, հովանավորները կխզեն պայմանագրերը, իսկ ղեկավարությունը կզրկվի բյուջեից:
Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» նախագահը հերքում է իրադարձությունների նման զարգացումը, սակայն ակումբին նման վտանգ առաջին անգամ է սպառնում: