Բնական աղետներից առնվազն 40 տոկոս վնաս կրած գյուղացուն կառավարությունը հարկային արտոնություն կտրամադրի
EconomicsԳյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով (կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն) առնվազն 40 % վնասվելու դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձինք բնակլիմայական աղետի տարվա համար կունենան անշարժ գույքի հարկի արտոնություն:
Կառավարությունը պատրաստվում է հոկտեմբերի 19-ի նիստում համապատասխան նախագծով այդ նպատակով ՀՀ հարկային օրենսգրքի «Անշարժ գույքի արտոնությունները» 230-րդ հոդվածը լրացնել նոր կետով:
Հիմնավորման համաձայն, օրենքի ընդունման արդյունքում արդարացված կլինի հողօգտագործողին վնաս կրելու տարվա համար ազատել հողի հարկից, քանի որ բնակլիմայական աղետների հետևանքով հասցված վնասի դեպքում գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց օրենքի ուժով ազատելով վնասը կրելու տարվա համար հողի հարկ վճարելու պարտականությունից՝ պետությունը ֆինանսական աջակցություն կցուցաբերի գյուղացուն:
Յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում են հանրապետության այգետարածքների 10-15%, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը կազմում է 80-100%: