Ռաֆայել Նադալը չի մասնակցի Բազելի մրցաշարին
SportԱշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը չի մասնակցի Բազելի մրցաշարին: Դրա պատճառն է ծնկի վնասվածքը: Իսպանացի թենիսիստը շվեյցարական մրցաշարին չմասնակցելու մասին հայտնել է թվիթերյան իր էջում:
«Շանհայի մրցաշարից հետո անմիջապես խորհրդակցել եմ բժշկի հետ և ստիպված եմ ասել, որ չեմ կարողանա մասնակցել Բազելի մրցաշարին: Ինձ անհանգստացնում է ծունկս, խնդիրներ ունեի Չինաստանում: Այժմ, բժշկի խորհրդով դադար եմ վերցնում»,- գրել է Նադալը:
Հիշեցնենք, որ Շանհայի մրցաշարի եզրափակչում Ռաֆան պարտվել էր շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին: