Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Պետական փողերի անիմաստ վատնում կամ ով «գազեր արձակի», ով գնա սանատորիա

Analysis
Հայաստանում կա մի լրջագույն պրոբլեմ, որին մենք որոնում ենք տարիներ շարունակ, բայց այդպես էլ չենք գտնում: Պետական պաշտոնյաները, լուրջ դեմքով և պետության զարգացման տեսլականը հայացքներում ամփոփած, հավաքվում են, քննարկում, քննադատում, ալեկոծվում, մտահոգվում, բացահայտում՝ խրոխտ և արծվենի հայացքները եթերից ուղղելով համայն հայությանը՝ իբր որոնում են ճշմարտությունը և չեն գտնում: Իբր կոտորվում են թալանչու ձեռքը կտրելու ցանկությունից, իբր ուշքումանիկ են լինում հասարակությանը իրազեկ պահելու մարմաջից, իբր այրվում են սոցիալական պետություն կառուցելու որոնումներից, բայց դեռ չեն կարողանում: Եվ այդ թատերական ներկայացումների վրա գիտե՞ք ինչքան փող է ծախսում պետությունը: Խոսենք փաստերով: Այս տարվա բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին հատկացվել է 249 մլն 927400 դրամ, իսկ Վերահսկիչ պալատին, օրինակ, անցած տարի հատկացվել է շուրջ 700 միլիոն դրամ: Հրաշալի է: Ըստ օրենքի, ՄԻՊ-ի գրասենյակը և Վերահսկիչ պալատը անկախ մարմիններ են, որոնք պետք է հանդես գան ստուգումներով, իսկ չարաշահումներ բացահայտելու դեպքում դրանք պետք է ունենան իրավական հետևանքներ: Այո, այս կառույցները պետք է իշխանությունների հետ ունենան հակադիր դիրքորոշումներ, որովհետև ստուգում են հենց իշխանությունների չարաշահումները: Ինչ որ տեղ, գոնե առաջին հայացքից, այդ հակադրությունները երբեմն բավականին սուր բնույթ են ընդունում: Սակայն արդեն որերորդ տարին է' այս կառույցները հանդես են գալիս աղմկոտ բացահայտումներով, սակայն մեկ-երկու շաբաթով մամուլի թամաշայի առարկա դառնալուց բացի' այդ բացահայտումները իրավական, սոցիալական և քաղաքական հետևանքներ չեն առաջացնում: Անհետևանք թողնելով բազմաթիվ չարաշահումները' իշխանությունները դրդում են, որ մյուս գերատեսչությունները, որոնք պետք է զբաղվեն այդ բացահայտումներով, կաշկանդված լինեն իրենց դիրքորոշման շրջանակներում' արդեն իսկ վտանգելով օբյեկտիվ քննությունը: Մինչդեռ այս ամբողջ թատերախաղն ու անիմաստ աղմուկը մեկ լուծում ունի: Պետությունը պետք է այս կառույցներից մի բան էլ առավել, կամ հենց նրանց փոխարեն, գումարը հատկացնի զանգվածային լրատվության միջոցներին... Իսկ ինչու՞ ոչ: Տարիներ շարունակ, ՄԻՊ-ից ու ՎՊ-ից շատ, հենց մամուլն է աղմկում պետական կառավարման համակարգում առկա չարաշահումների դեմ: Եթե ՄԻՊ-ի և ՎՊ-ի պարագայում, որպես կանոն, միայն անպտուղ աղմուկ է լինում՝ մամուլի դեպքում գոնե երբեմն բարձրացված հիմնախնդիրները լուծում են ստանում: Հիմա արդյո՞ք արդար է՝ վերոնշյալ կառույցների համար ստեղծել կոմֆորտային պայմաններ, տրամադրել շքեղագույն գրասենյակներ և սահմանել բարձր աշխատավարձեր՝ անտեսելով նրանց հրապարակած աղաղակող փաստերը, իսկ մամուլը, որը նրանցից շատ և նրանցից շուտ է արձագանքում բոլոր երևույթներին, շարունակի իր գոյությունը քարշ տալ խղճուկ և գորշ պայմաններում... Ի վերջո, հարկատուների գումարներով պետական մակարդակի թատրոններ պահելու փոխարեն մարդկանց ուղղակի թատրոնի տոմսեր բաժանեք: Եթե նրանք այդ գումարներով աշխատեն մամուլի արդյունավետության գոնե 10 տոկոսի չափով՝ կդառնան երկրի ամենակայացած կառույցները: Թե չէ նույն գործառույթն են անում՝ մամուլից զգալիորեն քիչ ծավալով, բայց պետությունը նրանց պահում է ճոխության մեջ... Այստեղ են ասել՝ ով «գազեր արձակի», ով գնա սանատորիա... Վարուժան Բաբաջանյան
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cards