Մոդել Քելլի Բրուքը հայտնել է իր և Դեյվիդ Մքլնթոշի բաժանման մասին,- գրում է Orer.am-ը` հղում անելով Mirror կայքին: Կիրակի Հոլիվուդում երեկոյի ժամանակ Քելլին ասել է, որ այժմ իրեն համարում է միայնակ, բայց երջանիկ: - Ես երջանիկ եմ՝ ապրելով մեծ քաղաքում և աշխատելով տաղանդավոր մարդկանց հետ, ունեմ լավ աշխատանք և հիանալի ընկերներ, շրջապատված եմ դրական և լավ մարդկանցով: Միգուցե դեռ նորից սիրելու ժամանակը չէ: Ես պարզապես պետք է կենտրոնանամ ինքս ինձ վրա և հասկանամ, որ այս կյանքում ավելի կարևոր բաներ կան,- հարցազրույցի ժամանակ ասել է Քելլին: Ընդամենը մեկ շաբաթ առաջ մոդելը խոստովանել էր, որ դեռ սիրում է նախկին ընկերոջը: -Չեմ կարծում, որ կարող եմ նրան մոռանալ և ուրիշին սիրել: Նա իմ փեսացուն էր: Սակայն հասկացա, որ ինձ չի սիրում, հետևաբար, չէի կարող ամուսնանալ նրա հետ,- ասել է Քերրին: