ԵԼ. Վարդարը ջախջախվեց, Համբարձումյանն ու Բարսեղյանը մասնակցեցին խաղին
SportԵվրոպա լիգայի L խմբի 3-րդ տուրում մակեդոնական «Վարդարը» «Ֆիլիպ II Արենայում» ընդունեց իսպանական «Ռեալ Սոսյեդադին»: Խաղն ավարտվեց 0:6 հաշվով` հօգուտ իսպանական ակումբի:
Պոկերի հեղինակ դարձավ Վիլիան Ժոզեն, մեկական անգամ աչքի ընկան Միկել Օյարսաբալն ու Ալբերտո դե լա Բելյան:
«Վարդարի» կազմում ամբողջ խաղին մասնակցեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանն ու Տիգրան Բարսեղյանը:
Այս խաղից հետո «Վարդարը» մնաց L խմբի աղյուսակի վերջին` 4-րդ հորիզոնականում: Մակեդոնական ակումբը դեռ միավոր չի վաստակել:
«Վարդար»-«Ռեալ Սոսյեդադ»` 0:6
Գոլերը` Օյարսաբալ (12), Ժոզե (34, 42, 55, 59), Դե լա Բելյա (90)
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Աստանա»-«Մաքաբի Թել Ավիվ»` 4:0
ԲԱՏԷ-«Քյոլն»` 1:0
«Զարյա»-«Հերտա»` 2:1
«Զենիթ»-«Ռուսենբորգ»` 3:1
«Զյուլտե Վարեգեմ»-«Վիտես»` 1:1
«Կոնյասփոր»-«Ռեդ Բուլ Զալցբուրգ»` 0:2