Նեյմարը տուգանվել է 1.2 միլիոն դոլարով
SportՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայրենիքում տուգանվել է հարկերից խուսափելու գործով, հաղորդում է mundodeportivo-ն:
Բրազիլիայի երկրորդ ատյանի դատարանը 25-ամյա ֆուտբոլիստին տուգանել է 1.2 միլիոն եվրոյով դատական գործընթացին խանգարելու համար: Տուգանքը տարածվում է Նեյմարի, նրա ծնողների եւ ֆուտբոլիստի շահերը ներկայացնող երեք ընկերությունների վրա:
Նեյմարը մեղադրվում էր Բրազիլիայի հարկային օրենքները 2011-2013 թվականներին խախտելու համար: