Հնդկաստանում ֆուտբոլային թիմը ծեծի է ենթարկել մրցավարներին
SportՀնդկաստանում ֆուտբոլի սիրողական առաջնության ժամանակ թիմերից մեկի խաղացողները հարձակվել են գլխավոր մրցավարի և նրա օգնականների վրա: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է մարզական լրագրող Շաջի Պրաբհակարանայի Twitter-ի էջում:
Lenta.ru-ն գրում է, որ հանդիպման ընթացքում ֆուլբոլիստները սկսել են կռվել մրցավարի և նրա օգնականների հետ: Նրանցից մեկը ոտքով հարվածել է գլխավոր մրցավարի որովայնին:
«Այսպիսի մարդիկ արժանի չեն խաղալ այս գեղեցիկ խաղը», - գրել է լրագրողը: