Մայրը ձերբակալվել է, երբ 14-ամսական երեխային կախել է և լուսանկարը տեղադրել իր ֆեյսբուքյան էջում,-գրում է Orer.am-ը` հղում անելով Mirror կայքին: 18-ամյա Ալեքսիս Բրիդենը ձեռբակալվել է նկարի՝ ֆեյսբուքում հայտնվելուց հետո: Ինչպես տեղեկացնում է Mirror կայքը, լուսանկարը սոցիալական կայքում տեղադրել է երեխայի հայրը, այն բանից հետո, երբ զույգը վիճել է: Երեխային կախել են դռնից՝ ամբողջ երեսով իր իսկ վերնաշապիկով փաթաթված: Բրիդենը ձերբակալվել է հոկտեմբերի 30-ին: Նա մեղադրվել է երեխայի չարաշահման մեջ, սակայն $2,500 գրավի դիմաց ազատ է արձակվել: Ըստ հետաքննության՝ երեխայի հայրը լուսանկարը տեղադրել է միայն մորից վրեժ լուծելու նպատակով, սակայն դեպքի ժամանակ այդտեղ չի եղել, քանի որ բաժանվել էր Բրիդենից և նրա հետ չեր ապրում: