Ուսեին Բոլտը նախատեսում է հաջորդ տարի ֆուտբոլային կարիերա սկսել
SportՃամայկազի արագավազորդ, օլիմպիական 8-ակի և աշխարհի 11-ակի չեմպիոն Ուսեին Բոլտը հայտարարել է, որ պատրաստ է հաջորդ տարի իրեն փորձել ֆուտբոլում.
«Կփորձեմ ֆուտբոլ խաղալ: Այդ մասին ես հայտարարեցի հարցազրույցում, և շատ ակումբներ ինձ սկսեցին առաջարկներ անել:
Ցավոք, օգոստոսին ես ծնկատակի ջլի վնասվածք ստացա և այդ ժամանակից ի վեր չեմ կարողացել մարզվել: Հույս ունեմ, որ կկարողանամ խաղալ 2018 թվականին»,- 31-ամյա Բոլտի խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
Ճամայկազի մարզիկը, որը «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու է, կարիերան ավարտելու մասին հայտարարել է այս տարվա օգոստոսին` Լոնդոնում կայացած աշխարհի առաջնության ժամանակ: