Yerevan, 07.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Միքայել Պողոսյան-ի 60-ամյակը և «Thank you, հայրիկ»-ի ամերիկյան պրեմիերան (տեսանյութ)

TV
Վերադարձ դեպի արմատներ և ազգային ինքնության բացահայտում. ահա այս գաղափարներն են ընկած «Thank you, հայրիկ» ֆիլմում: Ֆիլմի սկսելուն պես էլ «շնորհակալություն հայրիկ» արտահայտությունը, թերևս, ամենից հաճախ օգտագործվողն է, սակայն գլխավոր հերոսուհին` Վերջինեն (Վիրջին), ամեն անգամ հանգուցյալ հորը հիշատակելիս դա անում է ոչ թե մեծ սիրուց, այլ ատելությունից դրդված: ԱՄՆ-ում ծնված և ամերիկյան հոգեկերտվածք ունեցող Վիրջիյի համար Հայաստանն ու հայ լինելը բառերի հերթականությունից բացի ուրիշ ոչինչ չէր նշանակում, ավելին` ոչ էլ դրանց իմաստը զգալու և հասկանալու ցանկություն ուներ: Սակայն հոր կտակի համաձայն` 50 միլիոնը ժառանգելու համար նախ պետք է ամուսնանա հայի հետ, և ամենակարևորը վերջինիս անունը պետք է լինի Բարգևոս, որը նրա պապի անունն էր և հոր պարտադիր պահանջը: Հոր նամակի հետքերով և Բարգևոսին վերջապես գտնելու մեծագույն ցանկությամբ Վիրջին գալիս է Հայաստան և ծանոթանում հայկական ավանդույթներին, հայերին բնորոշ մարդկանց հետ շփվելու պարզությանը, ջերմությանը և Բարգևոսի հետ, ում կերպարը մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Միքայել Պողոսյանը: Վերջինս «Thank you, հայրիկ» ֆիլմում հանդես է եկել ոչ միայն որպես դերակատար, այլև պրոդյուսեր և սցենարի համահեղինակ: Այն հարցին, արդյո՞ք դժվար չէր լինել թե էկրանին, թե էկրանից այն կողմ, Միքայել Պողոսյանը պատասխանում է. «Հեշտ չէ, բայց իմ դեպքում դա ավելի լիարժեք արտահայտվելու միակ ճանապարհն է»: Լիարժեք արտահայտվելու արդյունքն էլ այն էր, որ ֆիլմի ընթացքում հանդիսատեսի շարքերում կարելի էր նկատել արցունքների միջից ծիծաղող մարդկանց և հակառակը: Իսկ ինչպե՞ս զսպել արցունքները, երբ էկրանին հայկական ընտանիքի, սակայն էությամբ ոչ հայ մի աղջկա պատմություն է, ով ֆիլմի սկզբում Հայաստան էր գալիս պարտադրված և միայն հանուն գումարի, իսկ վերջում արդեն հայերենով և արցունքն աչքերին շնորհակալություն հայտնում հանգուցյալ հորը: «Thank you, հայրիկ» ֆիլմը Միքայել Պողոսյանի եռապատումը եզրափակող աշխատանքն է, որին նախորդել են նույնքան սիրված և հաջողված «Բարի գալուստ» ներկայացումը, ապա «Welcome papa» ֆիլմը: «Thank you, հայրիկ»-ն էլ ինչպես Միքայել Պողոսյանի մասնակցությամբ և նրա ջանքերով ստեղծված ցանկացած ֆիլմ համեմված է պարզությամբ, քանի որ նրա կարծիքով հանդիսատեսի հետ պետք է խոսել հենց մարդկային լեզվով: Տվյալ ֆիլմում էլ մարդկային լեզուն հարուստ է նաև հուզականությամբ և ոչինչ արված չէ հենց այնպես` ուղղակի հանդիսատես գրավելու և ևս մեկ ֆիլմով հայկական ֆիլմերի շարքը համալրելու նպատակով: Հայի մասին և հայի տեսակից հեռացող մարդկանց մասին ֆիլմում իրենց ապրումները, ծագումով հայ լինելու, սակայն հայ չզգալու բախումները հատկապես արդիական կլինեն սփյուռքում ապրող հայերի համար: Ի ուրախություն նրանց` «Global arts international»-ը և դրա հիմնադիր-նախագահ Գարբիս Թիթիզյանը 2014 թվականի նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում նախաձեռնել են «Thank you, հայրիկ» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Գարբիս Թիթիզյանի խոսքով` իրենք կազմակերպել են ֆիլմի ամերիկյան պրեմիերան ոչ միայն այն հանգամանքից ելնելով, որ Միքայել Պողոսյանն իր 25 տարիների ընկերն է, այլ պարզապես «Thank you, հայրիկ»-ն իսկապես հաջողված է. «Այս ֆիլմն ունի հանդիսատեսին ուղղված հաղորդագրություն, նույնիսկ երբեմն զգում ես, որ մարմնով փշաքաղվում ես: Այդ զգայական հատվածը հատկապես սփյուռքահայերի համար հետաքրքիր կլինի»: Միաժամանակ նոյեմբերի 21-ին կրկին «Global arts international»-ի նախաձեռնությամբ նշվելու է Միքայել Պողոսյանի 60-ամյակը, թեև վերջինս այն տոնել է ընթացիկ տարվա մայիսի 31-ին: Իր ծննդյան մասին Միքայել Պողոսյանն ասում է, որ երբեք էլ չի սիրել այն մեծ շուքով նշել. « Իմ հոբելյանները միշտ նշել եմ ներկայացման կամ ֆիլմի պրեմիերայով: Նույնն էլ արել եմ այս տարի: Կարծում եմ, որ այդ օրերին պետք է որևէ բան տաս, ոչ թե հաճոյախոսություններ և գովասանքներ լսես»: Ստացվում է, որ նոյեմբերի 21-ին ամերիակաբնակ հայերին Միքայել Պողոսյանին ոչ թե նվիրելու, այլ նվեր` «Thank you, հայրիկ» ֆիլմի տեսքով ստանալու և շնորհավորելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում : Նշենք են նաև, որ նախքան ամերիկյան պրեմիերան`«Thank you, հայրիկ»-ը գնահատել է ոչ միայն երևանաբնակ հանդիսատեսը, այլև ռուսական «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի ժյուրին: «Thank you, հայրիկ»-ը ճանաչվել է համատեղ արտադրության լավագույն ֆիլմ և արժանացել է կինոփառատոնի գլխավոր մրցանակի: Ֆիլմի ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը, սցենարի հեղինակներն են Միքայել Պողոսյանը և Վիգեն Ստեփանյանը, օպերատորը՝ Արթուր Ղարայան, կոմպոզիտորը՝ Վահագն Հակոբյան, նկարիչ՝ Արմեն Ղազարյան, մոնտաժը՝ Տիգրան Բաղինյան: Վիրջիյի դերում նկարահանվել է ԱՄՆ-ից ժամանած իտալական ծագում ունեցող Քրիստա Դոնարգոն: Դերերում՝ Միքայել Պողոսյան, Վիգեն Ստեփանյան, Լուիզա Ղամբարյան, Լևոն Հարությունյան. Երվանդ Մուրյան, Գեորգի Հովակիմյան և ուրիշներ: Արտադրանքը՝ Team Production-ի, Mars Media Entertainment-ի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի:
Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalary