Գեղարդ Մուսասին վնասված աչքով հաղթել է Շլեմենկոյին Bellator 185-ի գլխավոր մենամարտում
SportԱմերիկյան Անակսվիլ քաղաքի «Mohegan Sun» արենայում ավարտվել է «Bellator 185» մրցաշարի գլխավոր մենամարտը Հոլանդիան ներկայացնող, արմատներով հայ Գեղարդ Մուսասիի և ռուս Ալեքսանդր Շլեմենկոյի միջև:
Մեր հայրենակիցը մրցավարների որոշմամբ հաղթանակ է տոնել` 29:28 հաշվով:
Առաջին ռաունդում խառը մենամարտերի մարտիկ Մուսասին հարված է ստացել աջ աչքի շրջանում, որն իրեն մեծապես խանգարել է հետագա պայքարում: Բժիշկը Մուսասիին թույլ է տվել շարունակել մարտը:
Նշենք` Շլեմենկոն «Bellator»-ի նախկին չեմպիոն է, իսկ Մուսասին «Strikeforce»-ի, «Dream»-ի, «Cage Warriors»-ի` նախկին չեմպիոն:
Հավելենք` ռուս մարզիկն ավելի ուշ հայտարարել է, որ համաձայն չէ մրցավարների որոշման հետ և մտադիր է բողոքարկել այս մենամարտի արդյունքը.
«Առաջին ռաունդը պարտվեցի, իսկ երկրո՞րդը, երրո՞րդը: Երկրորդ և երրորդ ռաունդներում ես չեմ պարտվել: Կբողոքարկենք, բայց չեմ կարծում եմ` նրանք փոխեն իրենց որոշումը: Ես ջանք թափեցի, աշխատեցի, բայց հաղթանակը գողացան ինձանից»,- «ТАСС»-ի հետ զրույցում հայտարարել է Շլեմենկոն: