Yerevan, 25.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Արմենպրես»-ն ամփոփում է անցնող շաբաթվա կարևորագույն իրադարձությունները

Անցնող շաբաթը գերհագեցած էր ներքին ու արտաքին բազմաթիվ ուշագրավ իրադարձություններով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է շաբաթվա կարևորագույն ու հետաքրքիր իրադարձությունների ամփոփ պատկերը:

Ղարաբաղյան հակամարտություն

Ժնևում ավարտվել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Անցկացվել են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները՝ երկու երկրների ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ: Հանդիպումից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Ժնևում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանատանը, Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանրապետության Նախագահը հանդիպման ժամանակ իր ներածական խոսքում նաև ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների արդյունքները: «Պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելիթուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ես դրանում խորապես շահագրգռված ենք»,- նշել է ՀՀ Նախագահը՝ հավելելով. «Մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս: Երբեք որևէ հայ ղեկավար չի կարող ընդունել այդպիսի որոշումև իրականացնել, և դրա համար մենք ամեն ինչ անելու ենք՝ զուգահեռ զարգացնելով Հայաստանը, տնտեսապես ամրապնդելով մեր երկիրը»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հոկտեմբերի 16-ին Շվեյցարիայում՝ Ժնևում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները:

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի ավարտված նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության անդամները արդյունավետ հակազդել են ադրբեջանցի պատվիրակների հակահայկական քարոզչությանը:

ՀՀ ԱԳ նախարար Էդցարդ Նալբանդյանը նշել է, որ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո Բաքուն էժանագին և պարզունակ շահարկումներ է անում, թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել գագաթաժողովից հետո ընդհանրապես չխոսել հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ` փորձելով խուսափել իր ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից։

Ռուսաստանի տարածքում արգելվել է ադրբեջանցիների կողմից նկարահանված հակահայկական ֆիլմի ցուցադրությունը: «1 ժամ 5 րոպե և 59 վայրկյան տևողությամբ ֆիլմը, որը  սկսվում է «Ադրբեջանը Կովկասում հայերի վերաբնակեցումից ի վեր» բառերով, և ավարտվում «Ադրբեջանին՝ որպես ագրեսիայի զոհ» արտահայտությամբ, ճանաչվել է ծայրահեղական նյութ»,- ասված է ՌԴ արդարադատության նախարարության կայքում:

Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:

Հոկտեմբերի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց: 

Հայոց ցեղասպանության դատապարտում

Բուխարեստի քաղաքային թանգարանում տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը. պատմություն, հիշողություն, պատասխանատվություն» թեմայով գիտական կոնֆերանս։

Ռուսաստանի եւ Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, խոնարհումով ու լռությամբ հարգել 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

Հակառակ Թուրքիայի զորեղ ու նույնիսկ սպառնացող հակազդեցության, ինչպես նաև աշխարհաքաղաքական շահերից ելնելով որոշ երկրների վերապահության՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակվելու է։ Այս մասին Բրյուսելում Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի կողմից անցկացվող Եվրոպահայերի 4-րդ համագումարին նշել էՄեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը` քննադատելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հապճեպ որոշումն ու անարդար մոտեցումը Սիսի կաթողիկոսարանի վերադարձի գործով:

Հայաստան և աշխարհ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին` Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առթիվ: 

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել հոկտեմբերի 19-21-ը Երեւանում անցկացվող «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» թեմայով երևանյան 22-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների հետ: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկուն:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2017թ. ՀՀ Նախագահի մրցանակին արժանացել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադելը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Երևանում ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն»-ի բացման արարողությանը: «Նորման» հիմնադրամի և Նորբերտ Ավետյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում բացված կենտրոնը Հայստանում կիրականացնի քաղցկեղով հիվանդների` եվրոպական չափանիշներին համապատասխան բուժում՝ կիրառելով նաև անվանի բժիշկ Նորբերտ Ավետյանի մասնագիտական մեթոդները:

Սոչիում անցկացվել է Անկախ պետությունների համագործակցության երկրների ազգային լրատվական գործակալությունների խորհրդի 23-րդ նիստը: Նիստին մասնակցել է «Արմենպրես» լրատվականգործակալության տնօրեն Արամ Անանյանը, ով մասնակիցներին ներկայացրել է գործակալության ֆոտոարխիվը թվայնացնելու աշխատանքները և «history.armenpress.am» կայքի հնարավորությունները: «Իր պատմությունը1918թ․ սկսած Հայաստանի ամենահին լրատվական գործակալությունն ունի իր տեսակի մեջ եզակիթվային նախագիծ՝ «Արմենպրես. Պատմություն», որը հնարավորություն է տալիս նորանոր ծրագրեր ունախաձեռնություններ իրականացնել ֆոտոլրատվության ոլորտում։ Վստահ եմ, որ նորացվածկարողություններով ու գործիքակազմով մենք բազմաթիվ առիթներ կունենանք զարմացնելու մերբաժանորդներին ու ընթերցողներին»,- ասել է Արամ Անանյանը: 

Հայաստանի և Իրանի ազգային լրատվական գործակալությունները՝ «Արմենպրես»-ը և IRNA-ն, տեղեկատվության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել: «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրենը հարցազրույց է տվել IRNA գործակալությանը՝ անդրադառնալով Հայաստանի և Իրանի ազգային լրատվական գործակալությունների միջև համագործակցության հեռանկարներին: «Ես կարծում եմ, որ մենք ականատես ենքլինում երկու լրատվական գործակալությունների միջև պատմական տրանսֆորմացիայի: Հայաստանի ևԻրանի ազգային լրատվական գործակալությունները համագործակցության ամուր պլան ունեն, համագործակցության բարձր մակարդակի օրակարգ, որն ընդգրկում է տեղեկատվության բոլորոլորտները. ոլորտներ, որոնք կան այսօր և ոլորտներ, որոնք կլինեն ապագայում: Համագործակցությունը ենթադրում է նորությունների, լուսանկարների, տեսանյութերի, տեսակամուրջների փոխանակում, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հարցեր, ինչպեսնաև համատեղ ծրագրերի իրականացում»,- ասել է Անանյանը:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին Բրյուսել քաղաքում այցելել է Վալոնիայի խորհրդարան, որտեղ հանդիպել է պատգամավորների հետ եւ ներկա գտնվել Արցախի հետ բարեկամության խմբի ստեղծման հանդիսավոր արարողությանը:

Ամերիկացի հայտնի շեֆ-խոհարար, հեղինակավոր CNN  հեռուստաընկերության թղթակից Էնթոնի Բուրդենն այցելել էՀայաստան եւ Արցախ՝  իր «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման համար ռեպորտաժ պատրաստելու համար:

Ներհայաստանյան զարգացումներ

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվար-սեպտեմբերին 5,1 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ։ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին և մի քանի այլ համաձայնագրեր վավերացնելու մասին ՀՀ օրենքներ: 

ՀՀ Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2016-2017 թվականներին իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց կարգավորմանն ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի և անելիքների մասին: ՀՀ Նախագահը հանձնարարել է ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով շարունակել հետևողական աշխատանքը կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը դյուրինացնելու և համապատասխան ցուցանիշներով արձանագրվող համեմատական առավելություններ ամրագրելու ուղղությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ 2018 թվականին Հայաստանում կայանալիք երեք խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի ու Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախապատրաստական աշխատանքների ընթացքը քննարկելու նպատակով: 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է «Մեքենայական ուսուցումը՝ գիտական հայտնագործությունների խթան» թեմայով միջազգային աշխատաժողովի շրջանակներում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՖԱՍՏ) կազմակերպած գալա ընթրիքին: Միջոցառման ընթացքում ներկայացվել են Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը` կրթաթոշակային ծրագիրը, «Հաջորդ սերնդի խորհուրդը», ոչ ֆորմալ ներդրողների ցանցը և հիմնադրամի պաշտոնական կայքը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը վիճակագրություն ներկայացրեց 70 ներդրումային ծրագրերին պետական օժանդակության վերաբերյալ, որոնք ներկայում իրականաց­ման տարբեր փուլերում են: «Ծրագրերի իրականացման արդյունքում 2017թ. կիրականացվի մոտ 493 միլիոնԱՄՆ դոլարի ներդրում և կստեղծվի մոտ 7300 նոր աշխատատեղ: Ըստ Կարայանի` մոնիտորինգը ցույց էտվել, որ արդեն իրականացվել է շուրջ 250 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ներդրում, ստեղծվել են 3200 նորաշխատատեղեր»,-տեղեկացրեց նախարարը:

Սահմանամերձ շրջաններին աջակցության ծրագրով մի շարք գյուղեր օգնություն են ստանում սփյուռքահայ բարերարներից:  Նախարարությունը նպաստում է լուծելու առաջնահերթ խնդիրներ: Այս մասին ասաց ՀՀ սփյուռքինախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Գագիկ Գյանջումյանը: «Այստարվանից նախարարությունն իրականացնում է մի նոր ծրագիր: Մենք սփյուռքում գտնում ենքբարերարների, կազմակերպությունների, որոնք աջակցություն են ցուցաբերում, լուծում Հայաստանիսահմանամերձ գյուղերի առաջնահերթ խնդիրները: Ընտրվել են աջակցության կարիք ունեցող մոտ 48 գյուղ: Մենք նախօրոք ուսումնասիրում ենք այդ գյուղերի խնդիրները, ներկայացնում դրանք սփյուռքիմեր գործընկերներին»,-ասաց Գյանջումյանը:

Ռուսաստանից Հայաստան բերված նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքն աշխատելու է Երևան-Գյումրի ուղղությամբ: Գնացքն ունի երկու վագոն` ընդհանուր 129 նստատեղով:

 

Կառավարությունը հավանություն տվեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով հաստատվում է հանրության նախաձեռնությամբ հանրաքվե կազմակերպելու կարգը:

Սփյուռք

Դերասան, բեմադրիչ, ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը հիվանդանոցում է: Դերասանի քույրը` Մարինա Ջիգարխանյանը, «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին մանրամասներ է ներկայացրել եղբոր առողջական վիճակից եւ նրա շուրջ ծագած սկանդալային միջադեպից:

Հոկտեմբերի 18-ին՝ լուսադեմին երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց հայ գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Զորի Բալայանը: «Նա տառապում էր ծանրհիվանդությամբ, ու վերջին օրերին կարծես կանխազգում էր իր՝ կյանքից հեռանալը: Լուսադեմին նալքեց մեզ եւ մահից ժամեր առաջ ասել էր, որ իրեն հուղարկավորեն Մոսկվայում՝ ծնողների կողքին»,-ասաց նա:

Ուկրաինայում անցկացվող սոցիալական գովազդի «Molodiya Festival» փառատոնում Ուկրաինայի հայերի միության հոլովակը զբաղեցրել է 3-րդ տեղը: Հոլովակի խորագիրն է «Շնորհակալություն կրկին ծաղկելու հնարավորության համար. հայեր»:

«Գործարար կանայք» հանձնախմբի ջանքերով 32 հալեպցի կին գործարարներ մասնակցել են Դամասկոսի Միջազգային Ցուցահանդեսին: Նրանց թվում էին հայուհիներ Անժել Պոշկեզենյանը, Թալին Ալեքսանյանը, Հուրի Սիլվահյանը և Ռոզեթ Նազարյանը: Ցուցահանդեսի ավարտին, Սիրիայի Առաջին տիկինը նախագահական պալատում հանդիպման է հրավիրել գործարար կանանց, ջերմ ընդունելություն ցույց տվել` խոստանալով աջակցել նրանց:

 

Միջազգային խճանկար

Ղրղզստանի նախագահական ընտրություններում հաղթած Սոորոնբայ Ժեենբեկովը, որը ներկայացնում Է հանրապետության Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, մտադիր Է շարունակել այն բարեփոխումները, որոնք սկսվել են պետության գործող ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւի կողմից: Այդ մասին Ժեենբեկովը հայտարարել Է Բիշքեկում՝ մեկնաբանելով քվեարկության արդյունքները: Կենտրոնական ընտրական հանժնաժողովի տվյալներով՝ հոկտեմբերի 15-ին հանրապետությունում կայացած նախագահական ընտրությունների ընթացքում քվեարկությանը մասնակցել Է մոտավորապես 1,7 մլն քաղաքացի: Ժեենբեկովը կարողացել Է ստանալ ձայների շուրջ 54 տոկոսը (900 հազար ձայն): Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովին Ղրղզստանի Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ։

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնին հղած պատասխան ուղերձում հորդորել Է նրան՝ ելույթ ունենալ իսպանական խորհրդարանում եւ պարզաբանել իր դիրքորոշումն անկախության հարցի վերաբերյալ։ Իսպանիայում դատարանը կալանքի տակ Է վերցրել Ջորդի Սանչեսին եւ Ջորդի Կույշարտին՝ կատալոնական անջատողական խմբավորումների երկու առաջնորդների: Նրանք չեն կարող գրավով ազատ արձակվել, քանի դեռ նրանց նկատմամբ հետաքննություն Է վարվում խռովության գործով։ Կատալոնիան կշարունակի ձգտել անկախության նույնիսկ իսպանական կառավարության կողմից տարածաշրջանի ինքնավար կարգավիճակի կասեցման դեպքում: Այդ մասին Բրյուսելում լրագրողներին հայտարարել Է Կատալոնիայի Ժեներալիտետի արտաքին քաղաքականության խորհրդի ղեկավար Ռաուլ Ռոմեւան։ Իսպանիայի փոխվարչապետ Սորայյա Սաենս դե Սանտամարիան հաստատել Է, որ Իսպանիայի կառավարությունը կկիրառի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը Կատալոնիայի ինքնավար կարգավիճակի կասեցման հնարավորություն Է նախատեսում, եթե Ժեներալիտետի (Կատալոնիայի կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը չհրաժարվի անկախության հռչակման գաղափարից:

Իրաքի ոստիկանությունը հսկողություն Է հաստատել Իրաքյան Քրդստանի երկու հանգուցային նավթահանքերի նկատմամբ: Երկու հանքավայրերն Էլ գտնվում են Քիրկուկ քաղաքից հյուսիս ընկած շրջանում: Քիրկուկ քաղաքից հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում հոկտեմբերի 20-ի առավոտյան ծանր ռազմական տեխնիկայի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել քրդական զինված կազմավորումների եւ իրաքցի ուժայինների միջեւ։ Մարտերն սկսվել են այն բանից հետո, երբ կառավարամետ շիա աշխարհազորայինների ջոկատները փորձել են մոտենալ Քիրկուկից հյուսիս-արեւմուտք գտնվող բնակավայրերից մեկին: Քուրդ զինվորականների ներկայացուցիչները հայտարարել են, որ փեշմերգային հաջողվել Է «դիմագրավել հարձակումը» եւ «այրել երկու «Համվի» զրահամեքենա»: Փեշմերգայի ներկայացուցիչը պնդում Է, որ գրոհելիս շիա աշխարհազորայինները «օգտագործել են ամերիկյան ծանր սպառազինություն»: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհանգստություն Է հայտնել Քիրկուկ քաղաքի շրջանում ստեղծված իրադրության կապակցությամբ, որտեղ սրվել են հակասությունները Բաղդադի կենտրոնական կառավարության եւ Քրդական ինքնավար շրջանի իշխանությունների միջեւ:

«Ռոսնեւֆտ»-ը եւ Իրաքյան Քրդստանի կառավարությունը հայտարարել են Քրդական ինքնավար տարածաշրջանում նավթամուղի շահագործման ենթակառուցվածքային նախագծի համատեղ իրագործումն սկսելու մասին: 

Իրանի առաջին փոխնախագահ  Էսհաղ Ջահանգիրին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ Անկարայում անցկացված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է, որ Թուրքիան և Իրանը քայլեր են ձեռնարկում երկկողմ առևտուրը ազգային արժույթներով իրականացնելու ուղղությամբ: Իրանի փոխնախագահը նշել է, որ ազգային արժույթներով երկկողմ առևտրը կնպաստի ապրանքաշրջանառության ավելացմանը:

Մալթայում հազարավոր մարդիկ հարգանքի տուրք են մատուցել երկրի ամենահայտնի լրագրողի` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի մասնակցությամբ Պանամայի օֆշորային սկանդալը բացահայտած Դաֆնա Կարուանա Գալիցիայի  հիշատակին, ով զոհվել է մեքենայի պայթյունի հետևանքով: Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտաս Սխինասը նշել է, որ լրագրողի մահը կարող է պատվիրված սպանություն լինել: Նա շեշտել է, որ Եվրահանձնաժողովը կոչ է անում մանրամասն հետաքննել դեպքը և խստորեն պատժել բոլոր մեղավորներին: Մալթայում հայտնի բոլոր քաղաքական գործիչները,  ինչպես նաև վարչապետ Մուսկատը դատապարտել են լրագրողի սպանությունը:

Եվրամիության երկրները, որոնց գագաթնաժողովն ընթանում Է Բրյուսելում, ընդհանուր առմամբ համաձայնել են դադարեցնել մինչեւ 2020 թվականը Թուրքիային 4,45 մլրդ եվրոյի հատկացումը, որը նախատեսված Էր եվրոպական երկրների միավորմանը նրա անդամակցությանն աջակցելու համար։

Մոլորակի 2,5 հազար միլիարդատերերի միագումար կարողությունը, որը գերազանցում Է 7,7 տրիլիոն դոլարը, համադրելի Է աշխարհի բոլոր երկրների չորս հինգերորդի համախառն ներքին արդյունքի հետ: Այդ մասին հայտարարել Է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) ներկայացուցիչ Ռիչարդ Քոլոջը՝ ներկայացնելով «Կյանքը տարբեր աշխարհներում» զեկույցը: Դրանում մեծ ուշադրություն Է դարձվում սոցիալ-տնտեսական անհավասարության խնդրին: «Այսօրվա դրությամբ աշխարհի 2473 միլիարդատերերիկարողությունը հավասար Է 2015 թվականին աշխարհի բոլոր երկրների չորս հինգերորդի միագումարհամախառն ներքին արդյունքին»,-ասել Է Քոլոջը:

 

Մշակույթ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, թատրոնի և կինոյի սիրված դերասան Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:

Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Ղրիմի աստղ» միջազգային մրցույթ-փառատոնին մեծ հաջողությամբ մասնակցել են հայ արտիստները։ Մրցույթի գրան-պրին շահել է երգիչ Հայկ Թոնգուրյանը: Երգչուհի, կոմպոզիտոր Մայա Աֆրիկյանը միջազգային ստուգատեսում արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվանակարգում, ինչպես նաև ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում: Հաղթական դափնի է հայրենիք բերել նաև դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը:

Ամերիկահայ ռոք երաժիշտ և կոմպոզիտոր Սերժ Թանկյանը գրել է «Օրկա» սիմֆոնիան մարդասիրության մասին խոսելու նպատակով, օրկային՝ խոյադելֆինին, համեմատելով մարդկանց հետ: Սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյան 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում: Սիմֆոնիան ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Առաջին անգամ Հայաստանին 

Timeline
You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities
All Timeline »
Poll