«Վարդար»-ը պարտվել է. Բարսեղյանը փոխարինման է դուրս եկել
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը մասնակցել է «Վարդար»-ի արտագնա խաղին:
Ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության 11-րդ տուրում «Վարդար»-ը հյուրընկավելիս նվազագույն հաշվով պարտվել է «Պոբեդա»-ին:
Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը չի եղել «Վարդար»-ի մեկնարկային կազմում, սակայն փոխարինման է դուրս եկել 66-րդ րոպեին: Հովհաննես Համբարձումյանը չի եղել հայտացուցակում:
Այս տուրից հետո «Վարդար»-ը 2-րդ տեղում է: