Լյուիս Հեմիլթոնը՝ ԱՄՆ-ի Մեծ մրցանակի հաղթող
SportՖորմուլա-1-ի ԱՄՆ-ի Մեծ մրցանակի հաղթողի տիտղոսը նվաճեց «Մերսեդեսի» առաջատար Լյուիս Հեմիլթոնը: Բրիտանացի արշավորդին հաջորդեց «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը, իսկ «Ֆերարիի» ֆինն արշավորդ Կիմի Ռայկոնենը գրանցեց երրորդ արդյունքը:
Ընդհանուր հաշվարկի առաջատարը շարունակում է մնալ Լյուիս Հեմիլթոնը, որը մրցաշրջանի ավարտից 3 մեկնարկ առաջ 66 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող Սեբաստիան Ֆետելից: «Մերսեդեսն» իր հերթին ապահովեց կոնստրուկտորների պայքարի հաղթողի կոչումը:
Սա Լյուիս Հեմիլթոնի 9-րդ հաղթանակն էր այս մրցաշրջանում եւ 62-րդը կարիերայում: