Մեսին 500 գոլ է ստեղծել Պրիմերայում
Sport«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, գոլային փոխանցում կատարելով «Մալագայի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում, Պրիմերայում մասնակցել է 500-րդ գոլային գրոհին, գրում է Opta Jose-ն:
Արգենտինայի հավաքականի ավագն այդ 500 գոլերից 360-ը խփել է ինքը, եւս 140 անգամ դա անել օգնել է թիմակիցներին: «Մալագայի» դեմ խաղը 30-ամյա Մեսիի համար 391-րդն էր Պրիմերայում:
Հիշեցնենք, որ «Մալագային» կատալոնական ակումբը 2:0 հաշվով հաղթել էր իսպանացի կիսապաշտպաններ Անդրես Ինյեստայի եւ Ժերար Դեուլոֆեուի գոլերի շնորհիվ: