Նեյմար. Երկրպագուները նետում էին հյութ, բուլկի. կարող էի ընթրել դաշտում
SportՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մեկնաբանել է «Մարսելի» երկրպագուների պահվածքը Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրում (2:2):
Հանդիպման ընթացքում բրազիլացին փորձում էր կատարել անկյունային հարված, երբ երկրպագուները սկսել են դաշտ նետել տարբեր իրեր:
«Երկրպագուներն ինձ վրա էին նետում տարբեր իրեր, կարող էի ընթրել դաշտում: Նետել են բուլկիներ, նարնջի հյութ, կոկա կոլա. դա չափազանց է, դա ֆուտբոլ չէ: Դա նույն բանն է, ինչ ռեստորան գնալ և խոհարարի վրա նետել դանակ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Sport.es-ը:
Հիշեցնենք, որ խաղի ընթացքում Նեյմարը ստացել է երկրորդ զգուշացումը և հեռացվել դաշտից: