Զինեդին Զիդանը պատմական նվաճման է հասել
Sport«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատմական նվաճման է հասել:
Ֆրանսիացին դարձել է պատմության առաջին ֆուտբոլիստը, որը որպես խաղացող ստացել է «Ոսկե Գնդակը», այնուհետև նաև ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ ՖԻՖԱ-ի վարկածով:
Հիշեցնենք` ՖԻՖԱ-ի կողմից Լոնդոնում կազմակերպված «The Best» մրցանակաբաշխության ժամանակ Զիդանը ճանաչվել է 2017 թվականի լավագույն մարզիչ: Ֆրանսիացի մասնագետը «Ռեալի» հետ դարձել էր Իսպանիայի չեմպիոն և հաղթել Չեմպիոնների լիգայում:
Իսկ «Ոսկե Գնդակը» Զիդանը ստացել է 1998 թվականին: