Մարադոնա. Շատ եմ սիրում Մեսիին, Ռոնալդուին զգալիորեն գերազանցում է բոլորին
SportԱրգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հերքել է, որ լարված հարաբերություններ ունի Լիոնել Մեսիի հետ: «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվողը Մարադոնային չէր հրավիրել իր հարսանիքին, ինչը դարձել էր խոսակցությունների առիթ:
«Ես շատ եմ սիրում Մեսիին, իսկ այն ամենը, ինչ խոսում են մեր մասին, պարզապես հեքիաթ է:
Ինչ վերաբերում է Կրիշտիանու Ռոնալդուին, ապա նա արժանի էր ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին: Կրիշտիանուն զգալիորեն գերազանցում է բոլորին»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է Ole-ն:
Հիշեցնենք, որ Լոնդոնում տեղի ունեցած ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը The Best մրցանակը Ռոնալդուին հանձնել էին բրազիլացի Ռոնալդոն եւ Դիեգո Մարադոնան: