Yerevan, 28.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանի և Ռուսաստանի կապերը զարգանում են բոլոր ուղղություններով. Դմիտրի Մեդվեդև

Economics

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո, հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ Նրանք  պատասխանել են նաև յուրաքանչյուր կողմից մեկական հարցի։

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Հարգելի Դմիտրի Անատոլիի, գործընկերներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մեր բանակցությունների արդյունքներով: Առաջին հերթին մենք ամփոփեցինք վերջին ժամանակներում իրականացված աշխատանքների արդյունքները: Արձանագրել ենք, որ մեր երկրների դաշնակացային հարաբերությունները տարեցտարի դինամիկ կերպով զարգանում են, մենք աճ ենք արձանագրել նաև թվերում և միաժամանակ ընդգծել ենք, որ ունենք աճի մեծ  հնարավորություններ:

Քննարկել ենք համատեղ և՛ ներդրումային, և՛ այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ համագործակցության խորացման ուղղությամբ: Այսօր ստորագրվել են փաստաթղթեր, որոնք միանշանակ կնպաստեն մեր համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:     

Երկկողմ տնտեսական փոխգործակցության բոլոր գործընթացներում մենք ընդգծել ենք միջկառավարական հանձնաժողովի կարևոր դերը և շեշտել վերջին ժամանակներս շատ հաճախակի, պարբերական ու կառուցողական հանդիպումների փաստը միջգերատեսչական և հորիզոնական մակարդակում, ինչը լրացուցիչ խթան և արագություն է հաղորդում, որպեսզի այն միջոցառումները, որոնք մենք նախատեսում ենք՝ արագ կյանքի կոչվեն: Ավարտելով խոսքս, ցանկանում եմ արձանագրել, որ մենք բավարարված ենք կատարված աշխատանքից: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ մեր բանակցություններն ինչպես միշտ եղել են շատ կառուցողական, հագեցած և բարեկամական: Վստահ եմ, որ այն, ինչ պայմանավորվել ենք՝ մոտ ժամանակներս կիրականացվի, և մենք միայն առաջ կշարժվենք:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև Հարգելի Կարեն Վիլհելմի, հարգելի գործընկերներ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, Կարեն Վիլհելմին հակիրճ էր, ես կփորձեմ էլ ավելի հակիրճ լինել, սակայն դա չի նշանակում, որ մենք ունեցել ենք ոչ ճիշտ բանակցություններ, հակառակը, ամեն ինչ լավ է եղել, մենք համոզվեցինք, որ բոլոր ուղղություններով կապերը զարգանում են: Ի դեպ, այժմ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակն է, իսկ մեր հարաբերությունների պատմության մասին ես չեմ խոսի, քանի որ դրանք ավելի երկար ժամանակահատված են ներկայացնում: Ռուսաստանը մնում է Հայաստանի արտաքին տնտեսական առաջատար գործընկերը, երկկողմ առևտրաշրջանառությունն աճել  է և 2016, և 2017 թվականին, ընդ որում՝ աճում է բավականին լավ տեմպերով, մենք այդ մասին արդեն ասել ենք:

Մեր համատեղ բոլոր ձեռնարկություններն աշխատում են բոլոր ոլորտներում՝ և՛ բարձր տեխնոլոգիաների,  և՛ էներգետիկայի, և շինարարության, և՛ հեռահաղորդակցության: Մենք ուրվագծել ենք ապագայի ծրագրերը, թե ինչով կարելի է զբաղվել մոտակա տարիներին: Համագործակցությունը հումանիտար ոլորտում ևս զարգանում է, մենք պատրաստվում ենք Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացմանը, որոնք տեղի կունենան նոյեմբերին: Հույս ունեմ, որ հումանիտար ոլորտում մի շարք նոր ծրագրեր ևս կիրականացվեն: Ցանկանում եմ սրտանց շնորհակալություն հայտնել  գործընկերոջս՝ աշխատանքի հիանալի պայմանների և հյուրընկալության համար:

Հարց - Ռոսիա 1 հեռուստաընկերություն. Դմիտրի Անատոլիի, վերջերս մամուլում շատ է խոսվում երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին: Մասնավորապես, խոսքը ներդրումների, մեքենատրակտորային համակարգերի ստեղծման, հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ Ռուսաստան մատակարարելու և հանրապետության ջերմոցային տնտեսության մեջ մեր կողմից ներդրումներ կատարելու մասին է: Հարց․ ինչպե՞ս է զարգանում այդ հարաբերությունների համակարգը և ինչպիսի՞ն է դրա ներուժը:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև- Զարգանում է լավ: Ակնհայտ է, որ այստեղ համագործակցության համար մենք ունենք ամուր հիմքեր: Մեր երկրում շատ տարածված են հայկական մրգերը, հյութերը, պանիրները և մի շարք պտուղ-բանջարեղենային պահածոները, որոնք արտադրվում են Հայաստանում ու աչքի են ընկնում արտակարգ որակով: Հայկական ծիրանը դա առանձին թեմա է: Ես նոր իմացա, իմ գործընկերը տեղեկացրեց, որ կա «ուշ ծիրան» հասկացողություն, որը հիմա են հավաքում, այնպես որ ծիրանային պատմությունը շատ երկար է:

Այնպես որ, ներուժը շատ մեծ է, հատկապես՝ հաշվի առնելով, որ մեր երկիրը սեփական գյուղատնտեսությունը զարգացնելուց բացի, դեռ պահպանում է մի շարք երկրներից պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարումների նկատմամբ հետաքրքրությունը, ինչը, բնականաբար, նպաստում է, որպեսզի մեծացնենք փոխգործակցությունը Եվրասիական միության մեր բարեկամների ու գործընկերների, մասնավորապես՝ Հայաստանի հետ: Մենք գուցե դեռ չունենք նման խոշոր ու առաջադեմ նախագծեր ջերմոցային տնտեսության ու վերամշակման առումով և պետք է անպայման դրանով զբաղվենք, բայց մենք պատրաստ ենք շարունակել աշխատել գյուղատնտեսական մեքենաշինության արտադրանքի մատակարարման հարցերով, կամ պարզ ասած՝ մեր գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարումներով: Այստեղ մի շարք  տարբերակներ ունենք և՛ աջակցության շրջանակում, և՛ այն աշխատանքային քարտեզի, որը պատրաստել ենք մեր մեքենաշինատրակտորային կայանների պետական ցանցի զարգացման շրջանակում, որոնք կարող են աշխատել Հայաստանում:

Այնպես որ, կարծում եմ, որ ունենք շատ մեծ հնարավորություններ այս, ինչպես նաև՝ այլ ուղղություններով: Մենք այսօր քննարկել ենք մի շարք հարցեր, կապված ոչ միայն գյուղատնտեսության հետ, այլ նաև զբաղվել ենք էներգետիկայով: Ցանկանում եմ հայտնել, որ որոշում է ընդունվել, որը միգուցե առանցքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսության գործունեության համար: Դրա էությունն այն է,  որ հաջորդ տարի  Հայաստանի համար պահպանվելու է հատուկ սակագինը, չնայած այն հանգամանքի, որ մինչ այդ մենք պայմանավորվել էինք դուրս գալ մի փոքր այլ չափանիշների վրա: Կարծում եմ, դա կնպաստի Հայաստանում ընդհանուր տնտեսական ու ներդրումային իրավիճակի բարելավմանը:

Հարց- «Արմենպրես» գործակալություն. հարցս ուղղված է երկու վարչապետներին: Նոյեմբերին հայ-իրանական սահմանին՝ Մեղրիում սկսելու է գործել ազատ տնտեսական գոտին: Ինչպե՞ս եք դիտարկում ԵԱՏՄ երկրների եւ, մասնավորապես, ռուսական բիզնեսի ու ներդրումների ներգրավման հեռանկարներն այդ նախագծում:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան - Այսօրվա օրակարգը, ինչպես նշեցի, եղել է շատ հագեցած ու կառուցողական: Մենք քննարկել ենք այս թեման նույնպես: Ավելին, ինչպես ես արդեն ասել եմ, եղել են բավականին հաճախակի բանակցություններ միջգերատեսչական ու միջոլորտային մակարդակներում և արդեն կան որոշ նախագծվող ծրագրեր: Մենք գտնում ենք, որ ազատ տնտեսական գոտին լավ հարթակ է  ռուսական կապիտալի ու բիզնեսի համար, որը հետաքրքրություններ ունի Իրանում: Ավելին, մենք շատ բաց ենք ու պատրաստ ենք համագործակցել ոչ միայն Ազատ տնտեսական գոտում ռուսական բիզնեսի տեղակայման, այլև համատեղ ներդրումային համագորցակցությամբ: Կարծում եմ, որ առաջիկայում այն բավականին ինտենսիվ բանակցությունները, որոնք տեղի են ունենում, կունենան վերջնական պատրաստի տեսք՝ կիրառման համար:

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև - Մենք լավ հարաբերություններ ունեք Իրանի հետ, դուր է գալիս դա ոմանց, թե ոչ: Այդ իսկ պատճառով, եթե Եվրասիական տնտեսական միության մեր բարեկամները ու գործընկերները ստեղծում են նման ազատ տնտեսական գոտի Իրանի հետ, մենք պատրաստ ենք մասնակցություն ունենալ դրա զարգացման գործում, այդ թվում նաև՝ այնտեղ հրավիրելով մեր ռուսական բիզնեսը: Գործընկերները մեզ այսօր առաջարկել են համաներդրման այլ ձևաչափեր: Մենք կմտածենք՝ ինչպես այդ ամենն ամբողջականացնել, միգուցե օգտագործելով ռուսական զարգացման ինստիտուտներ, ինչպիսիք են Ուղղակի ներդրումների հիմնադրամը, Վնեշէկոնոմբանկը և Ռոստէքսպորտցենտրը: Կարևորրը, որ դա տա իր պտուղները:

 

Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation