«Վարդարը» պարտվեց, Համբարձումյանն ու Բարսեղյանը մասնակցեցին խաղին
SportՀյուրերի կազմում խաղին մասնակցեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը և Հովհաննես Համբարձումյանը:
Մեր ընտրանու պաշտպանը մասնակցեց ամբողջ խաղին` 20-րդ րոպեին ստանալով դեղին քարտ, իսկ հարձակվողը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց երկրորդ խաղակեսի սկզբնամասում:
Այս խաղից հետո «Վարդարը» 19 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
13-րդ տուրում «Վարդարը» կհյուրընկալվի «Սիլեկսին»: Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին: