Հայտնի են ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի զույգերը
SportՖուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի ուղեգրեր նվաճեցին Երևանի «Բանանց»-ը և Գյումրու «Շիրակ»-ը:
Գյումրիում «Շիրակ»-ը գերազանցեց «Արարատ»-ին 0:2 հաշվով: Գյումրեցիների կազմում աչքի ընկան Վարդան Բակալյանը և Մուսա Բակայոկոն: Միաժամանակ ընթացող մյուս խաղում «Բանանց»-ը հաղթեց «Փյունիկ»-ին 4:2 հաշվով: «Բանանց»-ի կազմում գոլերը խփեցին Նենադ Ինյացը (դուբլ), Ռումյան Հովսեփյանը և Օգնեյն Կրասիչը:
Հայաստանի գավաթի կիսաեզրափակչում կմրցեն «Բանանց»-«Ալաշկերտ», «Շիրակ»-«Գանձասար-Կապան» զույգերը: